15:34 24.10.2018
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ տնտեսական վիճակին:
«Հունիսին մենք, վերջին տարիների համեմատ, աննախադեպ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք՝ 11%, և, բնականաբար, հետաքրքիր էր՝ այս ինչ է եղել, որ այսպես թռել է մեր տնտեսությունը, չենք կարողանում հետևից հասնել: Ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մենք գնացել ենք, բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ ենք դրել, արձանագրել ենք 11% տնտեսական աճ: Մենք ա՞յս ենք ուզում»,- հարց ուղղեց նա:
Փաշինյանը ևս մեկ օրինակ բերեց` Բնապահպանական տեսչությունը Ալավերդիում ստուգում է պղնձաձուլարանը և պարզում, որ արտանետումները 20 անգամ գերազանցում են նորման, և իրենք ասում են` ժողովո՛ւրդ ջան, չի լինի այսպես, եկեք աշխատենք, որովհետև աշխատատեղը կարևոր է:
«Մենք ուզում ենք, որ աշխատի այդ գործարանը, բայց մարդկանց վիճակագրություն կա՝ քաղցկեղ և այլն: Հո չե՞նք թունավորելու մարդկանց: Ո՞րն է ռեակցիան: Ոչ թե` այո, եկեք աշխատենք, այլ` դուրս գանք, փողոցը փակենք. մենք աշխատատեղ ենք ուզում, կանգնեցնում ենք գործարանը, փակում ենք»,- ասաց նա:
Ամուլսարի հարցին անդրադառնալով` Փաշինյանը հիշեցրեց. իրենք ասում են` պետք է փաստ և փաստարկ, որ այդտեղ Սևանի համար վտանգներ չկան, իրենց ասում են` չկան, հավատացեք մեր խոսքին, մեր փաստաթղթերին:
«Ի միջի այլոց, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի համատեքստում փաստեր թաքցնելու վերաբերյալ: Հիմա լավ, հավատանք, հիշո՞ւմ եք` Թեղուտում ինչ էր տեղի ունենում: Որ մարդիկ ասում էին` մի՛ արեք դա: Հիմա ի՞նչ է կատարվում. Թեղուտը կանգնած է և պարզ չէ, թե ինչ կլինի: Այդքան անտառները ոչնչացրեցինք, հանքը բացեցինք, սկսեցինք աշխատել, հիմա խնդիր կա, չգիտենք՝ այդ խնդիրը ոնց ենք լուծելու: Նկատի ունեմ, որ ասում ենք տնտեսական անկում, այս տնտեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` տնտեսական աճի վերաբերյալ պնդումները եղել են «ֆեյք», երկրի ընդերքը քանդել են, վաճառել, ասել են` արտահանում ենք:
«Ով ասես կարտահանի, չենք ուզում այդպես, ուզում ենք` կայուն տնտեսական աճի վրա լինի մեր երկիրը»,- նշեց Փաշինյանը:
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...