Անընդհատ ահազանգեր էին հնչում մեր կառավարության կողմից ինչ-որ արտաքին օրակարգ տապալելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Անընդհատ ահազանգեր էին հնչում մեր կառավարության կողմից ինչ-որ արտաքին օրակարգ տապալելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

13:28 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին խորհրդարանում անդրադարձավ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը, որին նախկինում ևս անդրադարձել է:

«Ուզում էի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ անընդհատ այս ընթացքում ահազանգեր են հնչել մեր կառավարության կողմից ինչ-որ արտաքին օրակարգ տապալելու, ջախջախելու վերաբերյալ, սկզբից ահազանգ կար, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես ու անշրջելիորեն փչացել են, բայց երբեք վստահության այսքան բարձր մակարդակ չի եղել: Հետո մեզ սկսեցին մեղադրել Ռուսաստանին ծախվելու մեջ, ասում են` ուրեմն Արևմուտքի, Եվրոպայի հետ մեր հարաբերությունները լրիվ ձախողվեցին, եվրոպացի մեր գործընկերների հետ հարաբերություններում նույնպես երբեք փոխվստահության այսպիսի բարձր մակարդակ չի եղել: Այսօր սպասվում է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության այցը, ես համոզված եմ, որ նույն էֆեկտին կհասնենք նաև այդտեղ»,- ասաց նա:

Փաշինյանը բացահայտեց հաջողության գաղտնիքը, այն է` կառավարությունը ներկայացնո՞ւմ է իր ժողովրդին, թե՞ ոչ, որովհետև այդ «լեգիտիմություն» բառը, որ 25 տարի շոշափվում է, իսկապես սկզբունքային նշանակություն ունի և, հատկապես, արտաքին քաղաքականության ոլորտում, հակառակ դեպքում՝ անգամ ամենալավ ցանկության դեպքում հնարավոր չի լինելու լուծել խնդիրներ, առավել ևս արտաքին քաղաքականության ոլորտում: Ըստ վարչապետի թեկնածուի` լեգիտիմ լինել նշանակում է զրուցակից լինելու իրավունք ունենալ:

Ասվածն ամփոփելով` Փաշինյանը նշեց, որ այս ամենը չի նշանակում, թե մեր արտաքին քաղաքական օրակարգում բոլոր հարցերը լուծված են:

«Լուծված է մեկ հարց. մեզ ընկալում են որպես գործընկեր, մենք այդ հարաբերություններում բաց ենք, անկեղծ: Կան թնջուկներ, որոնց վերաբերյալ քննարկումներ են պետք, Արցախի հարցի վերաբերյալ, ասացի, մթնոլորտը, որ կա, ոչ թե դրական է, այլ դրական դառնալու միտում ունի, ճիշտ է` սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց, ընդհանուր առմամբ, մենք չենք կարող ասել, որ հասել ենք տևական կայունության»,- նշեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

12:44 25.11.2024

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը: «Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե […] ...

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

12:35 25.11.2024

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

Տեսանկարահանվել է Վիլնյուսում DHL բեռնատար ինքնաթիռի կործանման պահը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում, ապա պայթյուն է տեղի ունենում։ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է DHL բեռնատար ինքնաթիռ։ Ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի […] ...

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

12:27 25.11.2024

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

12:20 25.11.2024

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

12:12 25.11.2024

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:05 25.11.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...

BACK_TO_TOP