11:09 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ խոստացավ՝ Մարտի 1-ի գործը հիմնովին բացահայտվելու է: Նա նաև նախազգուշացրեց՝ պետք է պատրաստ լինել, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչն առաջիկայում կիմանան, և ոչ միայն այս գործում:
«Ասում են՝ ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, տպավորություն է, որ այդ պրոցեսը ինչ-որ ձևով կանգնել է: Այո՛, ճիշտ է դա, և դա ունի կոնկրետ պատճառ. այսօր Հայաստանում բոլոր քննչական մարմինների և քննիչների ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել է, քննիչներ կան, որ միանգամից քսան, երեսուն գործ են քննում: Դատարանները համատարած, առնվազն շատ հաճախ կիրառում են գրավ և մարդկանց կալանքից ազատ են արձակում: Ուզում եմ պարզ լինել, այդպիսի մեկնաբանություններ էլ կան, որ՝ այ, դուք մի կողմից բռնում եք, իբր բռնողը մենք ենք, չնայած որոշ դեպքերում մենք ենք, ասում են՝ այ, մի կողմից բռնում եք, հետո պայմանավորվում և բաց թողնում: Սա շատ կարևոր հարց է և ծանր մեղադրանք, ես ուզում եմ կարևորել, չնայած շատերը թուլություն կհամարեն, բայց ես որևէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին, ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ որովհետև պարտավորվել եմ հանրության առաջ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ կա լավ լուր, այն է, որ մեր ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, կալանքի կիրառման պրակտիկայի առումով աննախադեպ ցածր մակարդակի վրա ենք: Նրա խոսքերով՝ ՔԿՀ-ները եղել են ամենախոշոր բիզնեսներից մեկը. մարդը մտավ ՔԿՀ, ամբողջ հիմնարկը փորձում է նրանից հնարավորինս շատ գումար քաղել:
«Մարդիկ տներ են ծախում, որ ՔԿՀ-ներում իրենց պարտքերը փակեն, ինչքան շատ մարդ կա, այնքան շատ են, չէ՞, փող հավաքում, այդ մաֆիոզ կառույցի մի մասն այսօր էլ համակարգում պաշտոններ է զբաղեցնում: Ինչո՞ւ բոլորին չենք հանել, նախ՝ ճիշտ չէ թացը չորին խառնել, համահարթեցնել, երկրորդը, որ իրենց հանենք, ո՞ւմ ենք բերելու, աշխատեցնելու յոթանասուն հազար դրամով»,- ասաց նա:
Փաշինյանը չբացառեց, որ կարող են պետական կառավարման մարմիններում լինել օղակներ, որոնք հրահանգ տան դատական համակարգին: Նա նշեց՝ եթե ինքը հրահանգ չի տալիս, դա չի նշանակում, որ դատական համակարգը հրահանգներ չի փնտրում, այդպիսի հրահանգներ նա կարող է թե՛ այս, թե՛ նախորդ իշխանության օղակներից ստանալ, բայց պետք է դիագնոզը դնել, նոր բուժում նշանակել:
Վարչապետի թեկնածուն տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, և արդեն երկու ամիս մի թղթի պաշտոնական պատասխանին են սպասում, որ օրը դա եղավ, նախաձեռնություն է լինելու նրան կալանավորելու վերաբերյալ: Փաշինյանը հայտնեց, որ դա կաշառքի գործ է:
00:00 25.12.2024
Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցելԴեկտեմբերի 24-ին Արեգակի վրա M դասի հինգ բռնկում է տեղի ունեցել։ Այս մաին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Նշվում է, որ օրվա առաջին և ամենահզոր բռնկումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը։ «Դեկտեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:19-ին, 3932 (S18E23) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 10 րոպե տևողությամբ M4.7 բռնկում է հայտնաբերվել»,- ասվում է […] ...
23:57 24.12.2024
Fox News․ԱՄՆ-ը քիչ է մնացել խոցի իր երկրորդ կործանիչըԱնցած շաբաթավերջին Կարմիր ծովի վրա միջադեպի ժամանակ, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել էին սեփական F/A-18 կործանիչը, քիչ է մնացել խոցեն նաև երկրորդը։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի պաշտոնյային, ով ցանկացել է անանուն մնալ: Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) խոստովանել էր, որ F/A-18 կործանիչը, որն օդ է բարձրացել ավիակիր Հարի Թրումենի […] ...
23:55 24.12.2024
Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի հարավում Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա հարձակման մասինԱնհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանի արևելքում գտնվող Ջալալաբադ քաղաքում (Նանգարհար նահանգի վարչական կենտրոն) Հնդկաստանի հյուպատոսության աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նանգարհարի ոստիկանության մամուլի քարտուղարին։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարձակման ենթարկված տղամարդը աֆղանցի է, նա թարգմանիչ է աշխատում Հնդկաստանի հյուպատոսությունում։ Վերջինիս վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։ Տեղի իշխանությունները հետաքննում են դեպքի հանգամանքները։ […] ...
23:45 24.12.2024
Պակիստանի հատուկ ներկայացուցիչը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանի արտգործնախարարինԱֆղանստանի հարցերով Պակիստանի հատուկ ներկայացուցիչ Մոհամմադ Սադիքը երեքշաբթի օրը Քաբուլում հանդիպել է արմատական թալիբների կառավարության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքիի հետ։ Այս մասին հայտնում է The Express Tribune թերթը։ Ինչպես նշում է հրատարակությունը, հանդիպումը կարևոր է Իսլամաբադի և Քաբուլի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման համատեքստում։ Դա տեղի է ունենում պակիստանա-աֆղանական հարաբերությունների սառեցման ֆոնին, որը պայմանավորված […] ...
23:40 24.12.2024
Անկարան հայտարարել է Թուրքիայից Սիրիա 25 հազար փախստականների վերադարձի մասինԴամասկոսի իշխանությունը Բաշար ալ-Ասադից սիրիական զինված ընդդիմությանը անցնելուց հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել ավելի քան 25 հազար սիրիացի փախստական, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան։ Նրան մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները։ «Վերջին 15 օրվա ընթացքում Սիրիա վերադարձածների թիվը գերազանցել է 25 հազարը»,- ասել է նա։ Նրա խոսքով, Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում թուրքական […] ...
23:35 24.12.2024
Սիրիայում թուրքամետ ուժերի հարձակման ժամանակ քրդերը 16 մարտիկ են կորցրելՔրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) առնվազն 16 մարտիկ է զոհվել Սիրիայում՝ թուրքամետ Սիրիական ազգային բանակի կողմից Հալեպ և Դեյր էզ Զոր նահանգների գրոհը հետ մղելիս, երեքշաբթի հայտնել է Rudau հեռուստաալիքը։ «Մեր ընկերներից 16-ը ընկան, նրանք, ովքեր դիմադրելու, զոհողությունների և զավթիչների և վարձկանների հարձակումներին դիմադրելու ամենաբարձր կամք դրսևորեցին», ասված է SDF հայտարարության մեջ։ Դեկտեմբերի 1-ին […] ...