21:35 22.10.2018
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարությունն է տարածել հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի հիփոթեքային շուկան իրացվելի, կայուն ու հուսալի դարձնելու և հասարակության տարբեր խավերի համար դրամային հիփոթեքը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով 2009թ. ստեղծվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ: Այս ընկերությունների կողմից առաջարկվող հիփոթեքային վարկային ծրագրերն իրականացվում են հետֆինանսավորման սխեմայի միջոցով, որը, թերևս, շուկայական մեխանիզմների պահպանման և ռիսկերի կառավարման տեսանկյունից առավել ընդունելի է միջազգային պրակտիկայում: Գործընկեր վարկային հաստատությունները հաստատում են վարկը, որը ծրագրի չափանիշներին բավարարելու դեպքում, այնուհետև վերաֆինանսավորվում է վերը նշված ընկերությունների կողմից: Նման սխեմայի կիրառությունը բացատրվում է «արդարացի պայմաններ բոլորի համար» սկզբունքով, երբ այն թույլ է տալիս ապահովել արդարացի պայմաններ թե՛ հասարակության տարբեր խավերի համար առաջնային շուկայում հիփոթեքից օգտվելու, թե՛ ֆինանսական շուկայի երկարաժամկետ կայուն զարգացման համար խեղաթյուրումներ չստեղծելու տեսանկյունից:
Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով, իսկ Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերի դեպքում տոկոսադրույքը տատանվում է 11%-ի շուրջ: Ընդ որում, «Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրերի դեպքում չեն գործում բոլոր այն սահմանափակումները, որոնք առկա են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի համար: Լրացուցիչ գույքի գրավադրման կամ կանխավճարի ապահովագրության դեպքերում 2 ծրագրի համար էլ կանխավճարը նվազում է մինչև 10%: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում վարկառուները կարող են օգտվել վճարվող տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, և այդպիսով իսկ փաստացի տոկոսադրույքը նվազեցնել մինչև 0%: Տվյալ դեպքում վարկը փաստացի տրամադրվում է գրեթե անտոկոս, և գրեթե տարբերություն չկա՝ վարկը տրամադրվում է Ազգային հիփոթեքային ընկերության, թե Բնակարան երիտասարդներին ընկերությունների կողմից, հետևաբար էական չէ նաև վարկառուի ամուսնական կարգավիճակը: Այսպես, օրինակ՝ կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում առավելագույն 24 մլն դրամ չափով 7.5%-ով վարկը տրամադրելու դեպքում 450 հազ. դրամ ամսական եկամուտ ունեցող տնային տնտեսությունը 20 տարվա ընթացքում տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի պարագայում 22.4 մլն դրամ տոկոսավճարի փոխարեն վճարելու է միայն 1.5 մլն դրամ, և այս դեպքում վարկի փաստացի տոկոսադրույքը նվազում է մինչև 0.1%: Նույն տրամաբանությամբ Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտ ծրագրերով վարկավորման դեպքում տարեկան արդյունավետ տոկոսադրույքը հաճախորդի համար կազմում է մոտ 0.3% եկամտային հարկի վերադարձից հետո:
Կրկին անդրադառնալով հիփոթեքային ծրագրերի գործընկերներին՝ նշենք, որ վարկառուները կարող են օգտվել ինչպես «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից (եթե բավարարում են այս ծրագրի պայմաններին, ինչպես օրինակ՝ երիտասարդ ընտանիք են, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 70 տարին), այնպես էլ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող ծրագրերից, որոնց դեպքում չեն գործում վերը նշված պետական ծրագրի սահմանափակումները:
Ընդ որում, սա հնարավորություն է տալիս հասարակության ավելի լայն զանգվածներին ունենալու հավասար հնարավորություններ առաջարկվող հիփոթեքային ծրագրերից օգտվելու համար, այլ ոչ թե ստեղծել արհեստական արտոնություններ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների համար միայն»:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...