Հնարավոր է Կանադան ներգրավվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Հնարավոր է Կանադան ներգրավվի Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությանը

15:31 16.10.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և Հայաստանում Կանադայի դեսպանության նախարար-խորհրդական Անիկ Գուլեին:

Շնորհակալություն հայտնելով  հայ-կանադական ՏՀՏ համաժողովի անցկացմանն աջակցելու համար՝ դեսպանը նշել է, որ  երկու երկրների միջև ՏՀՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում և ուրախ կլինի գործակցական հարաբերությունները զարգացնելու նաև ճանապարհաշինության, տրանսպորտի, երկաթուղային կառուցվածքների, ինժեներական տեխնոլոգիաների ոլորտներում։

Նախարար Վահան Մարտիրոսյանը, ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձել է միասնական երթուղային ցանց ստեղծելու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերում կանադական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ՏՀՏ ոլորտի մի շարք ծրագրեր կիրառելու, համատեղ ծրագրերում այդ ոլորտի հայ մասնագետների կարողությունները ներգրավելու հնարավորությունները, Հայաստանի և Կանադայի միջև տրանսպորտային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

08:20 28.11.2024

Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներին

Պակիստանը տեսնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկեր երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Մեկնաբանելով Պակիստանի՝ այդ պետությունների ցանկին միանալու հնարավորությունը, որոնք BRICS-ում Ռուսաստանի նախագահության տարում դարձան ասոցիացիայի գործընկեր երկրներ՝ Սադիկը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է դրան, և Մոսկվան աջակցում է նրան […] ...

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

08:11 28.11.2024

Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներից։   ...

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

08:05 28.11.2024

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շինություններից մեկի 1-ին հարկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական: Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1961 թ․) պատգարակով […] ...

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

08:00 28.11.2024

Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին

Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախագահ Կագամեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ռուանդայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Ավելի վաղ դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուանդայի արտաքին գործերի […] ...

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

BACK_TO_TOP