Ստեղծված իրավիճակը սաբոտաժ է հայ ժողովրդի դեմ. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ստեղծված իրավիճակը սաբոտաժ է հայ ժողովրդի դեմ. Ալեն Սիմոնյան

18:59 22.10.2018

Փաստը եկեք արձանագրենք: Եղավ իրավիճակ, որ բերվեց օրենք, որը որ միտված էր առողջացնել քաղաքական դաշտը, և դա Հանրապետական խմբակցության անդամների կողմից տապալվեց: Այսօր նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին,

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քվեարկության էր դրել ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չէր ընդունվել:

Հարցին, թե այս իրավիճակում փողոցային պայքար նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ եթե նման բան ծրագրվեր, հիմա կլիներ:

«Դրա կարիքը լինելու դեպքում բոլորն այդ մասին կիմանան»,- ասաց նա:

Խոսելով ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ նախագծում ներկայացված փոփոխությունների մասին՝ նա հայտարարեց, որ այդ կետը, ըստ էության, անփոփոխ է մնում:

«Դե, ստացվում է, որ հենց ԱԺ-ն տապալեց այդ կետը, և Կառավարությունն այդ կողմից փաստացի ամեն ինչ արել է, բայց կառավարությունը չի կարող ԱԺ-ին որևէ ձևով որևիցե բան պարտադրել։

Պատրաստվենք ընտրությունների և քննարկենք այն տարբերակը՝ կրկին օրենքը բերելու: Ուղղակի չգիտեմ, թե ժամանակային առումով որքանով է դա հնարավոր»,- ասել է նա:

Նա ստեղծված իրավիճակը գնահատեց որպես «փոքրիկ սաբոտաժ» հայ ժողովրդի դեմ:

«Ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք (ՀՀԿ խմբակցության անդամները-խմբ.) նման քաղաքական ինքնասպանության գնում՝ հասկանալով, որ ընտրությունները, այնուամենայնիվ, դեկտեմբերին են լինելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ ԱԺ մյուս խմբակցությունների անդամների ներկայության պարագայում հնարավոր կլիներ դրական արդյունք արձանագրել ներկայացված օրենքի ընդունման հարցում, ԱԺ պատգամավորը կարճ պատասխան տվեց.

«Հարգելինե՛րս, գործուղումներ կան, առողջության խնդիր կա, անպատրաստության խնդիր կա»:

Ալեն Սիմոնյանն ասաց՝ նման արդյունքն իր համար բոլորովին անակնկալ չի եղել, և իրենք չէին բացառում նման շրջադարձի հնարավորությունը:

«Եվ ևս մի բան հօդս ցնդեց, որ մենք ինչ-որ ձևով, ամեն պարագայում փորձում ենք մարդկանց բերել կամ ինչ-որ ձևով ազդել: Քաղաքական ազդեցությունը, բնական է, կա: Նույնն էլ անում ենք ԱԺ ամբիոնից: Ասում ենք մի՛ արեք դա, որովհետև դա քաղաքական դաշտի վրա մեծ ազդեցություն կունենա»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հին օրենսգրքով ընտրությունների գնալու դեպքում ՔՊ-ն կտուժի՝ Ալեն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանից կտուժի ողջ քաղաքական դաշտը:

«Հետագայում մենք, միևնույնն է, պետք է վերադառնանք այս հարցին և ռեյտինգային համակարգը, միևնույնն է, ամենայն հավանականությամբ, պետք է վերանայվի»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP