19:17 23.10.2018
Համաներում հայտարարելու մասին արդարադատության նախարարության մշակած նախագիծը, թեև դեռ չի հրապարակվել, արդեն քննարկումների առիթ է դարձել: Դատապարտյալների ո՞ր խմբի վրա է ազդելու, քանի՞ անձ համաներման կարժանանա ու արդյո՞ք ցանկում նաև հանրությանը հայտնի անուններ կլինեն, ինչպես, օրինակ, Շանթ Հարությունյանը:
Լրատվամիջոցներում այդ հարցերի պատասխանը տրվում է միայն ոչ պաշտոնական՝ «մեր աղբյուրների փոխանցմամբ» կամ «մեր տեղեկություններով» ձևակերպմամբ: Այդ հարցերին պաշտոնական պատասխան դեռ չի տրվում՝ գաղտնիք է: Մանրամասները հայտնի կդառնան, երբ նախագիծը ներկայացվի խորհրդարան: Մինչ այդ՝ այս պահին մեկ բան է հայտնի՝ սպասվող համաներումն «ամենածավալունն» է լինելու:
Համաներման, հանրությանն առավել հայտնի՝ ամնիստիայի վերաբերյալ առանձին օրենք, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունի: Հերթական համաներումը շնորհելու համար գործադիրն օրենքի նախագիծ է մշակում ու ներկայացնում խորհրդարան: Ազգային ժողովն այն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Թե ի՞նչ է համաներումը, սահմանում է Քրեական օրենսգիրքը, այն էլ շատ հակիրճ՝ մոտ հանրագիտարանային ձևակերպմանը.
«Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:
ՀՀ օրենսդրության մեջ համաներում շնորհելու համար ժամկետներ չեն նշվում: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ Հայաստանում իշխանությունները համաներում են շնորհել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը նվազեցնելու համար:
«Գերբեռնվածություն, հաճախ քաղաքական բանտարկյալներ: Այդ ամենը Հայաստանի իշխանությունները հաճախ լուծել են համաներմամբ: Քաղաքակիրթ երկրներում համաներումն անիմաստ է, որովհետև պատժից հետո գործում է հստակ վաղաժամկետ ազատման մեխանիզմ, և համաներում չի լինում»,- ասել է Իշխանյանը:
Համաներում շնորհելու առիթն էլ հիմնականում Անկախության տոնն է եղել: Այդպես էր նաև նախորդ՝ 2013 թվականի համաներման դեպքում: Այն իրականացվեց ՀՀ Անկախության հռչակման 22-ամյակի առթիվ:
Անկախությունից ի վեր Հայաստանում 9 համաներում է իրականացվել: Ամենաառաջինը Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ էր՝ 1992 թվականին, նույն տարում ևս մեկ՝ փոքր համաներում է իրականացվել: Միայն վերջին 4-ի ընթացքում մոտ 1926 անձ է համաներման արժանացել:
Միայն վերջին 10 տարիներին հայտարարված համաներումներն ազդել են մի քանի խմբի դատապարտյալների և հանցանք կատարած անձանց վրա: Այդ համաներումները չեն տարածվել ցմահ ազատազրկվածների վրա: Արդարադատության նախարարության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ վերջին 3 համաներումների ակտերով նաև մի շարք անձանց քրեական հետապնդումն է դադարեցվել:
Սպասվող համաներման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 4-ին: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Facebook-ում հայտնեց, որ նույն օրը կառավարությունը դռնփակ ռեժիմով «Համաներման մասին» օրենքի նախագիծն է քննարկել ու հավանության արժանացրել:
«Նոր կառավարության կազմավորման առաջին իսկ օրվանից աշխատել ենք այս նախագծի վրա ու այն պատրաստ է եղել դեռևս մայիսին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաներումը զուտ քաղաքական գործընթաց չէ, այլև իրավական, կառավարչական և որը պահանջում է խոր ուսումնասիրություն ու վերլուծություն, հաշվարկ, կանխատեսումներ, այն այսօր ներկայացվեց կառավարության հաստատմանը»,- գրել էր Զեյնալյանը:
Նախարարը նաև հայտնել էր, որ այս համաներումը Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով է:
Պաշտոնապես դեռ չի խոսվում նաև, թե այս նախագծով քանի անձ համաներման կարժանանա: SHANTNEWS.am-ի տեղեկություններով` 700-800 անձ է համաներման արժանանալու:
Եթե հաշվի առնենք, որ նախորդին՝ 2013 թվականին համաներման է արժանացել 648 անձ, և նախարարն էլ հայտարարել էր, որ սա «ամենածավալունն» է լինելու, ապա մեր ունեցած տվյալն այնքան էլ հեռու չէ իրականությունից: Հարց է՝ արդյո՞ք այս համաներումը նաև ցմահ ազատազրկվածներին կանդրադառնա:
Արդարադատության նախարարությունից մեկ անգամ չէ, որ հայտնել են՝ սպասվող համաներումը կապված չէ ՔԿՀ-ի գերծանրաբեռնվածության հետ, քանի որ այժմ նման խնդիր չկա: Նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ՝ ներկայումս գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը՝ 1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ:
«Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում չի եղել: Եղել է 3800 և ավելի: Համաներման նպատակը ՔԿՀ-ի բեռնաթափումը չէ: Մենք դատապարտյալների կամ կալանավորների, այսպես ասած՝ «ավելցուկ» չունենք: Սա համաներում է, սա մարդասիրական ակտ է, մարդասիրական ակցիա»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Լուսանկարի հեղինակ՝ Ալեքսեյ Ֆիլիպով
Նյութի պատրաստմանն աջակցել է լրագրող Անուշ Թորոսյանը
Հեղինակ՝ Արտակ Խուլյան
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...
23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...