«Ղեկը աջ» նախաձեռնության անդամը «մեղադրում է» ԲՀԿ-ական պատգամավորին, բայց «մեղադրանք»-ի ապացույցը ցույց չի տալիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամը «մեղադրում է» ԲՀԿ-ական պատգամավորին, բայց «մեղադրանք»-ի ապացույցը ցույց չի տալիս

19:09 22.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է` այսօր առավոտյան «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել ԱԺ ծառայողական մուտքի մոտ: Նախաձեռնության անդամները գիտեին, որ խորհրդարանում այսօր արտահերթ նիստ է, ուստի հենց օրենսդիրի այդ մուտքի մոտ էին հավաքվել, որպեսզի ներս մտնելիս պատգամավորներին ու կառավարության անդամներին տեսնեն: Վարչապետին էլ հանդիպելու ակնկալիք ունեին, բայց Նիկոլ Փաշինյանը չէր եկել:

Նախաձեռնության անդամներին մոտեցել են ԱԺ պատգամավորներից Ալեն Սիմոնյանը, Էդմոն Մարուքյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Ինչպես հայտնի է, աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրելը Հայաստան արգելվել է հոկտեմբերի 1-ից:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի հետ զրույցի ժամանակ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից մեկը հայտարարել է, որ մինչ ներկրումն ինքը ֆեյսբուքյան էջով հարց է ուղղել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որն ասել է, որ հոկտեմբերի 1-ից արգելքը չեղարկվելու է, կարող է ներկրել ավտոմեքենաներ, ուստի Ճապոնիա պատվեր է կատարել:

Նույն խոսքերը նախաձեռնության անդամը կրկնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում, երբ հանդիպել են փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հետ:

SHANTNEWS.am-ը խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որը պնդել է՝ նման բան չի  եղել: Նրա խոսքով՝ ժամանակին, երբ կառավարությունը ներկայացրել է առաջարկը, իրենք՝ «Ծառուկյան» խմբակցության անդամները, տարբեր կարծիքներ են հայտնել և խնդիրը թողնվել է ազատ քվեարկության:

«Անձամբ ես դեմ եմ քվեարկել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին: Իմ պատճառաբանությունները ժամանակին բերել եմ, ԱԺ նիստում հրապարակել եմ, չգիտեմ, թե քաղաքացին ինչ նկատի ունի: Առանձին մարդիկ չեն որոշում, թե օրենքների գործողությունը երբ պետք է դադարի, երբ սկսվի: Ես չէի կարող որևէ մեկին օրենքից դուրս խորհրդատվություն անել: Ես պնդում եմ, որ նման բան չի եղել: Նա կարող է սխալ է հասկացել, թող ուշադիր կարդա՝ անտեղ ինչ է գրված, նոր ասի»,- ասել է Պետրոսյանը:

Ավելի ուշ SHANTNEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզաբանումներ ստանալ հենց լուրը տարածողից: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը նախ ասել է՝ թող լրատվամիջոցը թույլտվություն ստանա Գևորգ Պետրոսյանից նամակագրությունը ցույց տալու համար, ապա, թե անձնական բան է, չի ցանկանում հրապարակել:

Արդյունքում՝ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամը ցույց չի տվել ապացույց-նամակագրությունը՝ այդ կերպ չհաստատելով իր իսկ հայտարարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP