Մի՛ գնացեք սաբոտաժի ճանապարհով. Նաիրա Զոհրաբյանը` հանրապետականներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Մի՛ գնացեք սաբոտաժի ճանապարհով. Նաիրա Զոհրաբյանը` հանրապետականներին

16:07 22.10.2018

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով՝ ՀՀԿ խմբակցության անդամներին կոչ արեց սաբոտաժի չգնալ:

«Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություն, մի՛ գնացեք սաբոտաժի ճանապարհով, դրանից տուժելու է ընտրության որակը, ստիպված ենք լինելու ընտրության գնալ հին Ընտրական օրենսգրքով, որն իր մեջ ռիսկեր է պարունակում: Նոր Ընտրական օրենսգիրքն էականորեն բարելավում է բազմաթիվ պրոցեդուրաներ: Մի՛ փորձեք անընդհատ հղում անել Վենետիկի հանձնաժողովին, ես նաև պատգամավոր եմ, ով աշխատում է եվրոպական կառույցներում, բազմիցս, նաև վերջերս հանդիպել է հանձնաժողովին ու նախագահին: Իրենք խնդիր ունեն, որ այն լուծումները, որոնց կգնան հայաստանյան քաղաքական ուժերը, լինեն կոնսենսուսով ընդունված, մի՛ փորձեք այդ համախոհությունը տապալել, եթե չկարողանանք լուծել այդ խնդիրը, դրանով որևէ մեկիս վատություն չեք անելու, ընդամենը դեկտեմբերյան ընտրության գնալու ենք հին օրենսգրքով»,- ասաց նա:

Զոհրաբյանը հիշեցրեց՝ իրենք բոլոր հարցերը քննարկել են, ունեն կոնսենսուս, այդ թվում՝ ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ այժմ անհասկանալի է՝ որն է խնդիրը, որ այսպես տոտալ բացակայություն է նաև այն մարդկանց, ովքեր ներառված էին աշխատանքային խմբում:

«Մենք ունենք շանս՝ գնալու ընտրության առավել բարելավված օրենսգրքով: Սաբոտաժի կտանեք, կմնա հին Ընտրական օրենսգիրքը, դրանից դուք չեք շահելու, ընդամենը փորձ է արվելու հերթական անգամ ստվերել ընտրական գործընթացը, որովհետև նոր օրենսգիրքն առավել մեծ շանս է տալիս, որ ընտրական պրոցեսի հանդեպ հանրային վստահությունն ավելի մեծ լինի»,- նշեց Զոհրաբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP