ՀՅԴ-ն որոշել է մասնակցել արտահերթ ընտրություններին. հայտարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:14:52
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+12.09 oC

ՀՅԴ-ն որոշել է մասնակցել արտահերթ ընտրություններին. հայտարարություն

14:25 22.10.2018

Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը՝ առաջիկա ՀՅԴ ընդհանուր ժողովի օրակարգի քննարկման նպատակով։

Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը՝

– արժևորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները,

– կարևորելով քաղաքական ուժերի միջև գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլորտում քաղաքական պայքարը,

– իբրև ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամակարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները,

– արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի Հանրապետության և արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին,

որոշում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, Ժողովը՝

– արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը,
– իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ,
– փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների և երեւույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա:

Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետևողական և վճռական քայլերով։

21 հոկտեմբեր, 2018 թ.

Աղվերան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը

18:11 15.04.2025

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը

Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […] ...

SHANTNEWS

18:00 15.04.2025

SHANTNEWS

Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

17:54 15.04.2025

Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայկավանցի տղամարդու տանը՝ հյուրասենյակի պահարանում, հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց […] ...

Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը

17:50 15.04.2025

Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրը

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին: Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները […] ...

Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:46 15.04.2025

Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ […] ...

Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք

17:42 15.04.2025

Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մեկ գնդացիր, հակատանկային երկու ական և հինգ հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք: Ապօրինի պահված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում […] ...

BACK_TO_TOP