14:52 22.10.2018
«Երկու կողմն էլ ճիշտ է. և՛ փակելն է ճիշտ, և՛ բողոքելը, որովհետև երբ էկոլոգիական և սոցիալական խնդիրները կոնֆլիկտի մեջ են մտնում, շատ վատ է թե՛ բնակչության, թե՛ երկրի համար»,- հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման խնդրին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։
Նրա համոզմամբ՝ եթե փակումը ժամանակավոր է լինելու, պետք է սարքեր տեղադրվեն և կրկին շահագործվի, ապա պետք է նաև մարդկանց սոցիալական խնդիրները լուծել, եթե հիմնովին փակվելու է, ապա կրկին զուգահեռ պետք է ստեղծել հնարավորություն մարդկանց աշխատանքի համար, նրանց այլընտրանքային տարբերակ առաջարկել, նոր փակել:
Իսկ որ Լոռու մարզում էկոլոգիական և առողջապահական խնդիրները լուրջ են, դրանում, ըստ Կարինե Դանիելյանի, կասկած չկա: 2009 թվականին ՄԱԿ-ի պատվերով ուսումնասիրություն է արվել:
«Անկախ փորձագետներ են աշխատել, և այստեղից երևում է, թե որքան է աղտոտված Ալավերդու օդը և դա ինչ հետևանքներ է ունենում առողջության վրա: Համեմատություն է արվել տասնամյակի ընթացքում, և պարզ երևում է, թե քաղցկեղը, արյան հիվանդություններն ինչ աճ են գրանցել: Դա պատահականություն չէ, չնայած առողջապահության նախարարությունը խույս է տալիս տեսնել այդ կապը՝ շրջակա միջավայր-առողջություն, իսկ դա ակնհայտ երևում է»,- ասաց Կարինե Դանիելյանը:
«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ Ալավերդիում «կրիզիսային, աղետալի վիճակ է», և ակնհայտ է, որ պատրաստի լուծում ոչ ոք չունի:
«2013-ից բնապահպանության նախարարությունը հաստատել է տարեկան 28.000 տոննա միայն ծծմբային անհիդրիդի արտադրումը, եթե այդ արտանետումները դուրս են գալիս և խառնվում ջրին, իսկ եղանակը այնտեղ կարող է միշտ խոնավ լինել, մոտ տալիս է 42.000 տոննա ծծմբային թթու: Այս քանակը տարածվում է, և մարդիկ շնչում են այս թունավոր արտանետումները»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Նրա խոսքերով՝ ընկերությունը պահանջում է, որ առանց ավել գումար ծախսելու շարունակի աշխատել, մինչդեռ պարտավորություն ուներ մինչև 2017թ. միջոցառումներ ձեռնարկել արտանետումների քանակը թույլատրելի մակարդակի իջեցնելու համար, ինչը վեցակի պակաս է:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...