12:35 22.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը խորհրդարանում «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, նշեց.
«Ես Ձեզ ճանաչում եմ որպես ժողովրդավար և ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող անձ, ինձ համար զարմանալի է, որ ասում եք ֆորսմաժորային իրավիճակ, երբ այդպիսին չկա, արհեստականորեն ստեղծվում է, արհեստականորեն օրակարգ է դառնում այն, ինչ մեր ժողովրդի համար օրակարգ պետք է չլիներ, իրավիճակ, երբ 24 ժամվա մեջ քննարկվում է օրենսդրությունը, այն էլ այսքան կարևոր: Երկրորդ, անգամ եթե դուք ամեն ինչ իրականացնեք, արդյո՞ք կուսակցությունները, ձեր կարծիքով, հնարավորություն կունենան նորմալ ժողովրդավարական վիճակում պատրաստվել այդ արտահերթ ընտրություններին, եթե այն այդպիսի հապճեպությամբ է իրականացվում»:
Զեյնալյանը շնորհակալություն հայտնեց գնահատականի համար, իսկ Բաբուխանյանի խոսքի երկրորդ մասի եզրահանգումների հիմքում ընկած փաստական հանգամանքների հետ նշեց իր անհամաձայնությունը` մասնավորապես իրավիճակի հետ կապված: Զեյնալյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին` ժողովուրդն այլ սպասումներ ունի երկրի քաղաքական իշխանություններից: Նա հիշեցրեց`արտահերթ ընտրությունների անցկացումը տեղ է գտել նաև կառավարության ծրագրում, որը հաստատվել է ԱԺ-ի կողմից, ըստ որի` 1 տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:
«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը շատ քիչ է տարբերվում հարյուր տոկոսից, այսինքն` դեկտեմբերին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և որպեսզի դրանք անցկացվեն ավելի հրապարակային և այնպիսի պայմաններում, որոնց շուրջ քաղաքական կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունը համաձայնության է եկել, անհրաժեշտ է, որ ընդունվի օրենսդրական այն փաթեթը, որ մենք այսօր ներկայացրել ենք»,- ասաց նա:
Զեյնալյանը շեշտեց` կառավարության նպատակն այնպիսի ընտրություններ անցկացնելն է, որոնց նկատմամբ ժողովուրդը կտածի վստահություն, անկախ նրանից`ով ինչպես է քվեարկել:
«Երկրում այս պահին հակասահմանադրական վիճակ է, ԱԺ-ում բացակայում է քաղաքական կայուն մեծամասնությունը, ինչը մեր սահմանադրության հիմնական սկզբունքներից է, սա սահմանադրական ճգնաժամ է, ինչը պետք է օր առաջ լուծվի»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...