21:27 07.05.2018
Հանրապետության հրապարակում բազմամարդ հանարհավաքին քիչ առաջ ելույթ ունեցավ Սերժ Թանկյանը, ապա Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում վերջին մի քանի օրերից հետաքրքիր ու հիշարժան պատմություններ պատմեց:
«Այն օրը, երբ գնում էինք Գյումրի, իմ մեքենայի մեջ էր նաև Արսինե Խանջյանը։ Եվ մենք չգիտեինք, թե ճանապարհին ինչ էր տեղի ունենալու։ Երբ Աշտարակում, Ագարակում, բոլոր գյուղերում այդպես փակում էին ճանապարհը, մենք դուրս էինք գալիս, մեզ դիմավորում էին աղ ու հացով, երգով-պարով, Արսինե Խանջյանը գրում էր անընդհատ Ատոմ Էգոյանին և Սերժ Թանկյանին։ Ասում էր՝ հազար ափսոս, որ դուք այստեղ չեք և չեք տեսնում, թե ինչ է տեղի ունենում: Բայց այսօր ստացվեց այնպես, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան ընկած ճանապարհին նույնը կրկնվեց և Սերժ Սարգսյանը …»,- Փաշինյանը շփոթեց ազգանունը, որից հետո Սերժ Թանկյանը կատակով արձագանքեց.
«Ինձի մի՛ մերժե»:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց.
«Սերժ ջան, ինձ մոտ վերջին 15 տարում ավտոմատ ռեժիմ է, երբ ասում եմ՝ Սերժ, հետևից Սարգսյանը գալիս է»,- Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Սերժ Թանկյանից և շարունակեց ելույթը.
«Այսօր Թանկյանը սեփական աչքերով տեսավ այն, ինչ տեսել էր Արսինե Խանջյանը, այնպես որ, Արսինե ջան, շատ ուրախ եմ, և Սերժն էլ շատ ուրախացավ, որ այդ մթնոլորտը տեսավ ՀՀ-ում։ Երեկ իմ ընկերներից մեկն էր եկել Լոնդոնի և ասում էր, որ արդեն օդանավակայանի դռան մոտից մթնոլորտի փոփոխությունը երևում է։ Եվ մարդիկ այսօր ճանապարհներին ասում էին՝ սա ուրախություն է, և մենք նրանց ասում էին՝ դա է ամենակարևոր բանը։ ՀՀ ժողովրդի ուրախությունը, հպարտությունը, երջանկությունն ու հզորությունը այլևս երբեք չպետք է պակասեն»:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...