18:00 07.05.2018
«Ես այստեղ եմ, որպեսզի դիտարկեմ ընթացող դատավարությունը: Որպես ԵՄ ներկայացուցիչ մենք պետք է աջակցենք Հայաստանին, որպեսզի զարգանա անկախ դատական համակարգը: Մենք վստահ ենք, որ դա Հայաստանի համար կարևոր է»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստի ընդմիջմանը, երբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրի դատավոր Վարդան Գիգորյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Պյոտր Սվիտալսկին նաև ասել է, որ հատկապես այս դատական գործին հետևելը հավաքական որոշում է ԵՄ երկրների կողմից, «որովհետեւ այս գործը հետաքրքրություն առաջացրեց ՄԻԵԴ-ում, միջազգային հասարակական կազմակերպությունների ուշադրությանն արժանացավ և Հայաստանի հասարակության համար կարևորվեց»:
«Մի քանի ամիս առաջ մենք որոշում կայացրեցինք դատական նիստերին ներկա լինել, նույնիսկ, երբ շատ քիչ մարդիկ էին մասնակցում այդ նիստերին: Կարծում ենք՝ որպես ՀՀ բարեկամ, մեր պարտքն է մոնիթորինգ անել և մեր կարծիքը կազմել այդ հարցի շուրջ»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Նա խուսափեց դատական պրոցեսի մասին որևէ կանխատեսում կամ մեկնաբանություն անելուց, սակայն նշեց, որ ԵՄ երկրների դեսպանությունները կանոնավոր տեղեկություն են փոխանցել և գնահատական են տվել այս գործի վերաբերյալ:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ17:36 22.11.2024
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքիցԻտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։ Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։ «Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ […] ...
17:24 22.11.2024
Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...
17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...
17:16 22.11.2024
Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակըԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։ ...
17:12 22.11.2024
Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներինՆոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելությանը՝ ԵՄ անվտանգության ոլորտի կառավարման հաստատության ավագ փորձագետներ Ալինա Բելսկայային և Հենրի Վաթենին, Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Թիյս Կորստենին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Գաբրիելե Յակովինոյին։ Առաքելությունը Հայաստան է ժամանել […] ...