Ընտրությունները հետաձգելը Հայաստանի համար առավել վտանգավոր է. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
14:37:11
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+14.09 oC

Ընտրությունները հետաձգելը Հայաստանի համար առավել վտանգավոր է. Արամ Սարգսյան

19:20 20.10.2018

«Հեղափոխությունից հետո մենք նոր իրավիճակի մեջ ենք, իսկ նոր իրավիճակները երբեմն ստանդարտներից դուրս գալ են պահանջում, ես այդտեղ մեծ զոհողություն չեմ տեսնում, ես շատ ավելի վտանգավոր եմ համարում ընտրությունները հետաձգելը, քան որոշակի արագությամբ ընտրություններ անցկացնելը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երեկ հրապարակած դիրքորոշմանը:

Պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերին՝ Արամ Սարգսյանն ընդգծել է, որ, բնականաբար, արագ ու արտահերթ ընտրություններ անցկացնելը որոշակի որակի պակաս է պարունակում, սակայն այդ որակի պակասն իր մեջ շատ ավելի քիչ վտանգ է պարունակում, քան, եթե ընտրությունները հետաձգվեն 5-6 ամսով:

Ըստ նրա՝ Հայաստանում այսօր ստեղծված ներքաղաքական ու արտաքին քաղաքական, ինչպես նաև տնտեսական իրավիճակը չի բխում երկրի շահերից, ու այդ իրավիճակը պետք է հանգուցալուծել արտահերթ ընտրությունների միջոցով:

Անդրադառնալով ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակին՝ Արամ սարգսյանը նշել է, որ հիմնական խնդիրը, որ մնացել է, համագումարի ժամկետի հստակեցումն է:

«Այդ համագումարի ժամկետի որոշումը կապված է նրանից, թե ժամանակին, նկատի ունեմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո՝ 2003, 2008 թվականներին ԵԿՄ-ից հեռացած ջոկատները, որոնք առանձին հասարակական կազմակերպություններ ու  միություններ դարձան, ի՞նչ հնարավորություններ կունենան համախմբվելու, միավորվելու»,- նշել է Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ իր համար այդ խնդիրն ավելի կարևոր է, քան մեկ շաբաթվա մեջ համագումար անցկացնելը:

Արամ Սարգսյանը նաև նշել է, որ հակված է ամեն ինչ անելու, քանի որ իր եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը, ամեն ինչ արել է՝ միավորելու երկրապահներին ու նոր ժամանականերին համահունչ պետք է այնպես անել, որպեսզի նորից բոլորը հավաքվեն, մի կողմ թողնեն նախկին նեղացվածությունը ու, ներելով նախկին սխալները, առանց միմյանց մեղադրելու համախմբվեն ու ընտրեն կամավորական միության նախագահ:

Այն, որ կամավորականների մի մասը հակված է առաջադրել Արամ Սարգսյանի, իսկ մյուսները՝ Սասուն Միքայելյանի թեկնածությունը, Արամ Սարգսյանին չի մտահոգում, քանի որ բոլոր թեկնածուներին շատ արժանի է համարում:

«Ես կարևոր եմ տեսնում այս հարցում երկրապահի՝ միասնական հանդես գալը, քան ով է լինելու երկրապահի նախագահը: Ցանկացած պարագայում, ԵԿՄ-ի նախագահը ե՞ս կլինեմ, թե՞ չեմ լինի, ես մնալու եմ երկրապահ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, օժանդակելու էս մարդկանց, էս տղերքին, ովքեր էսօր երդվյալ ազատամարտի մեջ են»,- նշել է Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Սասուն Միքայելյանն իր ընկերն է, գիտի նրա անցած ուղին ու նա ևս արժանի թեկնածու է:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

18:27 09.04.2025

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Մայիսի 7-11-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը: «Պատրաստ […] ...

ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

18:19 09.04.2025

ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։ Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Չերչինյանը […] ...

ԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին

18:12 09.04.2025

ԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ […] ...

Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

18:06 09.04.2025

Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: ...

SHANTNEWS

18:00 09.04.2025

SHANTNEWS

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

17:54 09.04.2025

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...

BACK_TO_TOP