Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը պաշտոնապես հրաժարվել է փոքրիկներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը պաշտոնապես հրաժարվել է փոքրիկներից

14:23 20.10.2018

Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված փոքրիկների մայրը հրաժարվել է երեխաներից  և նրանց օրինականորեն հանձնել պետության խնամքին:

Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

«Երեխաների մայրը բացատրություն է տվել ոստիկանությանը և այդ բացատրության մեջ հրաժարվել երեխաներից` պատճառաբանելով սոցիալական վատ պայմանները: Այնուհետև  խնամակալության և հոգաբարձության մարմինը և ես սկսեցինք աշխատել երեխաների մոր հետ:

Երեխաների մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ բավարար է համարում այն հանգամանքը, որ երեխաներին կյանք է տվել և քանի որ չի կարող պահել, ազնիվ է համարում պետության խնամքին հանձնելը, որ երեխաներն ավելի ապահով ձեռքերում լինեն: Կնոջ խոսքերով՝ ինքն ապրում է սոցիալապես շատ վատ պայմաններում: Մայրը ևս մեծացել է առանց հոր, իսկ երեխաները ծնվել են արտամուսնական կապից:

Մեր կողմից առաջարկվեց մի քանի տարբերակ՝ մասնավորապես, որ չհրաժարվի իր երեխաներից, նրանք մնան պետության խնամքին, ինքը նրանց տեսակցելու հնարավորություն ունենա, պետությունն էլ իր հերթին կաջակցի, որ ընտանիքի պայմանները բարելավվի, բայց նա չհամաձայնեց:

Երեխաներից հրաժարվելու որոշումը, սակայն, մայրը նոտարական կարգով վավերացրել է, և երկվորյակներն արդեն օրինական կարգով հանձնվել են պետության խնամքին»,- հայտնել է Լիլիթ Գորգինյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ փոքրիկների մայրը Մասիս քաղաքի 18-ամյա բնակչուհի է: Նա երեխաներին թողել էր գիշերօթիկ հաստատության բակում, որտեղից երեխաները տեղափոխվել և մինչ այժմ գտնվում են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Կմնա՞ն փոքրիկներն այնտեղ, թե՞ ոչ, որոշելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Երեխաները կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, կտեղավորվեն մանկատուն, իսկ թե որ մանկատուն կտեղափոխվեն, որոշելու է նախարարությունը: Վերջինս, որ հաստատությունն ուղղորդեց, երեխաներն այնտեղ կմնան: Ամենայն հավանականությամբ, նրանք կտեղափոխվեն առողջ երեխաների մանկատուն: Որևէ պատճառ չկա, որ երեխաները մնան Գյումրիի մանկատանը, որտեղ խնամվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ»,- հայտնել է Լիլիթ Գորգինյանը:

 

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը նաև տեղեկացրել է, որ երեխաները ծնվել են հոկտեմբերի 1-ին: Մայրը նրանց  կնքել է Վահան և Վահե անուններով: Առկա են երեխաների ծննդյան վկայականները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված նորածինների վիճակը լավ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP