Իսրայելը Իրանի մասին գաղտնի տեղեկությունները ձեռք է բերել Ադրբեջանի տարածքից հետախուզության արդյունքում. քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Իսրայելը Իրանի մասին գաղտնի տեղեկությունները ձեռք է բերել Ադրբեջանի տարածքից հետախուզության արդյունքում. քաղաքագետ

14:56 05.05.2018

Իրանի և Իսրայելի հարաբերությունների վերջին շրջանի սրացումը ազդեցություն է ունեցել նաև Իսրայելի և Գազայի հատվածի բախումների վրա:

Քաղաքական վերլուծաբան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը, անդրադառնալով մերձավոր-արևելյան այս հակամարտությանը, SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց. «Կողմերի միջև բախումները ուղղակիորեն կապված են նախագահ Թրամփի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նոր փաթեթի մշակման իրավաքաղաքական գործընթացի հետ:

Այդ համատեքստում է նաև Իսրայել-Իրան հակամարտությունը, որը թևակոխում է  որակապես նոր փուլ` առավել առարկայական և ուղղակի առճակատման դրսևորումներով: Հակամարտող կողմերի միջև հաճախակիացել են ուղղակի ռազմական բախումները Սիրիայի ուղղությամբ, խորանում է միջազգային ճգնաժամը Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իսրայելական կողմը նոր տեղեկություններ է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ` նպատակ ունենալով սեղմել Իրանի շուրջ միջազգային հանրության ճնշումների գոտին: Ի դեպ, այդ տեղեկատվության զգալի հատվածը, ըստ փորձագիտական որոշ գնահատականների, ձեռք են բերվել Ադրբեջանի տարածքից հետախուզության արդյունքում:

Իրան-Իսրայել հակամարտությունը փոխպայմանավորված է նաև Իսրայելի և Գազայի հատվածի հետ սահմանում թեժացող իսրայելա-պաղեստինյան բախումների հետ, որի հետևանքով արդեն կան զոհեր և հազարավոր վիրավորներ. Իսրայելական աղբյուրների համաձայն, վերջին օրերին սահմանային բախումների հետևանքով, որին մասնակցում են շուրջ 10.000 պաղեստինցիներ, վիրավորվել է ավելի քան 1000 պաղեստինցի, որոնց թվում քիչ չեն անչափահաս երեխաներն ու կանայք. Պաղեստինյան աղբյուրների համաձայն,  պաղեստինյան կողմը խոցել է իսրայելական արտադրության երկու հետախուզական նշանակության ԱԹՍ, ընդ որում` քարերով հարվածելու արդյունքում: Կարևոր է նշել, որ կողմերի միջև բախումները ուղղակիորեն կապված են նախագահ Թրամփի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նոր փաթեթի մշակման իրավաքաղաքական գործընթացի հետ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP