Եթե առաջարկ լինի, ապա կարող ենք քննարկել. Խոսրով Հարությունյանը՝ ՔՊ-ի ցուցակում ներգրավվելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Եթե առաջարկ լինի, ապա կարող ենք քննարկել. Խոսրով Հարությունյանը՝ ՔՊ-ի ցուցակում ներգրավվելու մասին

16:23 19.10.2018

«Ես 2002 թվականից 2012 թվականը ներառյալ չեմ եղել որևէ պաշտոնում կամ պաշտոնական կարգավիճակում, բայց քաղաքականությունից դուրս չեմ եկել: Ես գտել եմ քաղաքականության մեջ մնալու և մասնակցելու ձևերը՝ դրանք տարբեր տեսակի վերլուծական հոդվածներն են, հարցազրույցները: Այսինքն՝ քայլեր, որոնցով փորձում ես քո մասնակցությունը բերես քաղաքական գործընթացների բովանդակության որակը բարձրացնելու համար»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է Խոսրով Հարությունյանը և շեշտել, որ եթե նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկ չլինի, ապա նա կարող է վերոնշյալ կերպով մնալ քաղաքականության մեջ:

Խոսրով Հարությունյանը նաև ասել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցությունը քաղաքական տրամաբանության առումով շատ ճիշտ է:

«Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ նրա վարկանիշն ամենահարմարը չէ ընտրական գործընթացներին մասնակցելու համար, եթե նույնիսկ հաշվի առնենք, որ հասարակության մի հատվածի մոտ կա բացասական վերաբերմունք Հանրապետական կուսակցության հանդեպ, ու հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ ժամանակն է ամեն ինչի իրական դատավորը, այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին»,- ասել է Խոսրով Հարությունյանը և հավելել է, որ ՀՀԿ-ի մասնակցությունն ապագա խորհրդարանում կարող է երաշխավորել կառուցողական ընդդիմության առկայությունը:

ShantNews.am-ի այն հարցին, թե Խոսրով Հարությունյանը հնարավո՞ր է արդյոք առաջիկայում համագործակցի ՔՊ-ի հետ և նույնիսկ ներգրավվի իրենց  ցուցակում՝ պատգամավորը պատասխանեց, որ չի կարծում՝ ՀՀԿ-ի հետ իր համագործակցությունն ավարտված է.

«ՔՊ-ի կողմից դեռևս համագործակցության առաջարկ չի եղել: Ես պետք է ասեմ, որ ՀՀԿ-ի հետ մեր համագործակցությունը եղել է արգասաբեր և օգտակար: Բայց ես չեմ բացառում, որ քաղաքական ուրիշ զարգացումներ կարող են լինել, եթե առաջարկ լինի, ապա կարող ենք քննարկել»,- ասել է Խոսրով Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

BACK_TO_TOP