13:24 05.05.2018
«Հայկական ժամանակ»-ը գրում է. մայիսի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ԵԼՔ խմբակցությունում պատգամավորի մեկ տեղ է թափուր մնում: Այն զբաղեցնելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Նիկոլ Փաշինյանը պատգամավոր է դարձել ռեյտինգային ընտրակարգով եւ ցուցակում նրան հաջորդում է Ալեն Սիմոնյանը:
Չի բացառվում, որ ԵԼՔ-ից միայն Փաշինյանը չհեռանա գործադիր: Խոսակցություններ կան, որ Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը եւս կառավարությունում պաշտոններ կունենան: ՀԺ-ն Միրզոյանից հետաքրքրվեց, թե իրեն ինչ պաշտոնում է տեսնում վարչապետի ընտրությունից հետո: Նա պատասխանեց. «Ժողովրդին ծառայելուց»: ԵԼՔ-ում դեռ չեն հասցրել քննարկել խմբակցության նոր ղեկավարի հարցը:
Պատգամավորական մանդատը վայր դրած Աղվան Վարդանյանին Ազգային ժողովում կփոխարինի ՀՅԴ համամասնական ընտրացուցակում հաջորդ համարը զբաղեցնող Ռուզաննա Առաքելյանը։ Նա 2007-2012 թվականներին արդեն եղել է ԱԺ պատգամավոր։
Հիշեցնենք, որ Վարդանյանը մանդատից հրաժարվել է կուսակցության պահանջով՝ կուսակցության որոշմանը դեմ գնալու համար: Այսօր արդեն նա հեռացվել է նաեւ Դաշնակցություն կուսակցությունից:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...