12:50 19.10.2018
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին:
Էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Նիստին մասնակցել են պատգամավորներ, փորձագետներ, բուհական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում մշտական հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալների վերընտրության հարցը: ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Դոլժիկովը հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրել է Հերմինե Նաղդալյանի թեկնածությունը, ծանոթացրել նրա կենսագրությանը, որից հետո ՀՀ ԱԺ պատվիրակը միաձայն վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Քննարկվել է նաև հանձնաժողովի նախագահի տեղակալների հարցը, ընտրվել են Բելառուսի և Տաջիկստանի խորհրդարանների ներկայացուցիչները:
Օրակարգում ընդգրկված են եղել ԱՊՀ անդամ պետությունների համար հարկային մոդելային օրենսգրքի նախագիծը, հանրային-մասնավոր գործընկերության վերաբերյալ առաջարկություններ, ինժեներային գործունեության և ինժեներիայի, ջրային տրանսպորտի, գնագոյացման, բաժնային շինարարության մասին և այլ մոդելային օրենքների նախագծերը: Քննարկվել և ներկայացվել են նաև ԱՊՀ ՄԽՎ-ին առընթեր էկոնոմիկայի հարցերով փորձագիտական խորհրդի կանոնակարգը և կազմը, հաստատվել են խորհրդի անդամների թեկնածությունները, որոնք ներկայացվել էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանների կողմից: Խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցևը: Քննարկման արդյունքում հանձնաժողովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հաստատմանն է ներկայացրել փորձագիտական խորհրդի կանոնակարգի մասին հարցը, իսկ ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում ներկայացվել է հանրային-մասնավոր համագործակցության մասին հարցը, որը կզեկուցվի հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից:
Նիստի ավարտին անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականների համար անցկացվող կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին, ինչպես նաև թվային էկոնոմիկայի թեմայով նախատեսված խորհրդարանական լսումների նախապատրաստմանը:
Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը և ՀՀ ԱԺ ֆինանսական վարչության պետ Արտաշես Բախշյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամավճարներին և համամասնություններին վերաբերող հարցեր: Քննարկումներն անցել են հիմնականում ՀՀ ԱԺ պատվիրակության կողմից արված առաջարկությունների համատեքստում: Հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ որոշվել է վերոնշյալ հարցը քննարկել ԱՊՀ ՄԽՎ քարտուղարության լրացուցիչ տեղեկանքները ներկայացնելուց հետո:
Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նիստում քննարկվել են էկոլոգիական տուրիզմի, էկոլոգիական վնասի գնահատման մասին մոդելային օրենքների նախագծերը, ինչպես նաև էկոլոգիական քաղաքականությանը վերաբերող, կազմակերպչական և այլ հարցեր: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, որի համար ներկայացված էր Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի թեկնածությունը, որն ընդունվել է հանձնաժողովի կողմից, սակայն Վահե Էնֆիաջյանը քվեարկությանը չի մասնակցել:
Պետական շինարարության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ մոդելային ընտրական օրենսգրքի նախագիծը, ԱՊՀ անդամ պետությունների կայուն և անվտանգ զարգացման հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Օրակարգային հարցերի վերաբերյալ Արայիկ Հովհաննիսյանը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել և հաստատվել են հանձնաժողովի կողմից: Քննարկվել են նաև մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող կայուն զարգացման թեմայով ԱՊՀ ՄԽՎ խորհրդարանականների համար անցկացվելիք սեմինարի աշխատանքներին վերաբերող հարցեր:
20:23 30.12.2024
Թրամփը աջակցություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ՋոնսոնինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին աջակցում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի (հանրապետական Լուիզիանայից) աշխատանքը։ «Ամերիկյան ժողովրդին անհրաժեշտ է անհապաղ ազատվել ներկայիս վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունից: Խոսնակ Մայք Ջոնսոնը լավ, աշխատասեր, կրոնասեր մարդ է: Նա ճիշտ կերպ կվարվի, և մենք կշարունակենք հաղթանակներ տանել: Ես լիովին աջակցում եմ Մայքին»,- գրել է Թրամփը Truth […] ...
20:11 30.12.2024
Շվեյցարիան իրեն տեսնում է որպես ուկրաինական հակամարտության լուծման մասՇվեյցարիան իրեն տեսնում է որպես ուկրաինական ճգնաժամի լուծման մաս: Այս մասին Tages-Anzeiger թերթին տված հարցազրույցում ասել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը։ «2022 թվականին Լուգանոյում Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսից ի վեր մենք կրկին ու կրկին ցույց ենք տվել մեր հավատարմությունը. մենք շարունակում ենք գործել, մենք ուկրաինական հակամարտության լուծման մի մասն ենք»,- ասել է նախարարը։ Կասիսը նշել է, […] ...
19:54 30.12.2024
Կառլսենը կմասնակցի կայծակնային շախմատի ԱԱ-ին. ՖԻԴԵ-ն զիջումների է գնացելՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը Նյու Յորքում կմասնակցի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ որակազրկել էր Կառլսենին սահմանված դրես-կոդը չպահելու պատճառով: Նորվեգացին մրցման վայր էր եկել ջինսե տաբատով, ինչը հակասում է կանոններին։ «Երեկ մենք շատ քննարկումներ ունեցանք: Լավ հարաբերություններ ունեմ ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի հետ: Նրա […] ...
19:50 30.12.2024
Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի. ՊԵԿ նախագահՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել գալիք տոների առթիվ. «Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով իրականացված աշխատանքի համար։ Լիահույս եմ, որ 2025 թվականը լինելու է նոր հնարավորությունների, առաջընթացի և առկա հիմնախնդիրների լուծման մեջ բեկում մտցնելու տարի։ Մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը՝ արմատական շտկումներ […] ...
19:46 30.12.2024
Ուժեղացված ծառայություն և նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացում Կոտայքի մարզումՀամաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներում նախատոնական և տոնական օրերին իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ սպասարկման տարածքի առավել բանուկ հատվածներում, որտեղ առկա է զբոսաշրջիկների դինամիկ հոսք, պարբերաբար իրականացվում են շրջայցեր, անհրաժեշտության դեպքում սահմանվում է հերթապահություն, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ արձագանքվի հնարավոր […] ...