20:44 19.10.2018
Աշնանը մարդու նյութափոխանակությունը սկսում է դանդաղել. ամառվա ակտիվությունից և արձակուրդային ռեժիմից հետո անցնելով նստակյացության՝ մարդիկ ավելորդ քաշ են հավաքում:
SHANTNEWS.am-ը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ, որը խորհուրդներ է տվել՝ ինչպես ճիշտ սնվել աշնանը՝ չգիրանալու և առողջ լինելու համար:
«Աշունը 2 տարբեր սեզոնների միջանկյալն է, երբ օրգանիզմը բնությունից լավ խթան է ստանում արևից, տաքից, և գալիս է ցուրտ ձմեռային սեզոնը, մետաբոլիկ համակարգը պասիվանում է, որովհետև ցուրտ է, և ավելի շատ էներգիա է օրգանիզմից պահանջվում: Աշունը միջանկյալ սեզոն է, ուստի օրգանիզմը միտում ունի պասիվ աշխատանքի և իմուն համակարգի նվազեցման»,- ասաց նա:
Սննդաբանը նշեց, որ այս սեզոնին շատ կարևոր է սնվել վիտամիններով.
«Այս սեզոնին վիրուսների առկայությունը շատ է, և քանի դեռ հնարավորություն կա վիտամինային սնունդ ստանալու, մենք պետք է գիտակցաբար ակտիվ վիտամիններ ստանանք: Խորհուրդ եմ տալիս ուտել մեծ քանակությամբ կանաչ պղպեղ, կանաչեղեն, մրգեր, հատապտուղներ, քանի դեռ դրանք թարմ վիճակում են:
Գայանե Շահխաթունին խորհուրդ է տալիս նաև օգտագործել մեծ քանակությամբ սոխ և սխտոր, որպեսզի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վիրուսային շրջանում խուսափեն վարակումից:
«Աշնանը գիրացման վտանգ կա, քանի որ այն ձմեռվա համար ճարպ է կուտակում և չգիրանալու համար պետք է օգտագործել ճիշտ ճարպեր: Դրանք են սպիտակ միսը, ընդեղենը, ձկան յուղը: Քաղցրավենիքներից խորհուրդ եմ տալիս բնական քաղցրավենիքներ՝ մեղր, չրեղեն և այլն»,- ասաց նա:
Սննդաբանը նաև անդրադարձավ վիտամինային հավելումներին և նշեց, որ այն մարդիկ, ովքեր ունեն սննդային անընդունելիություն, ապա նրանց միանշանակ խորհուրդ է տրվում ձմեռային շրջանում ստանալ վիտամինային հավելումներ:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...