19:17 18.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ ժամկետում պատասխան տալ:
Ավելի ուշ SHANTNEWS.am-ի թղթակիցը խնդրի վերաբերյալ հարցեր էր ուղղել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, որն ասել էր, թե աջ ղեկով ավտոմեքենաների հարցը լուծելու հնարավորություն չկա, ուստի ինքը խորհուրդ է տալիս մեքենաները վաճառել Վրաստանում:
Այս հայտարարությունն էլ ավելի է բորբոքել հայ-վրացական սահմանին բողոքի ակցիա կազմակերպածների դժգոհությունը, և նրանք ժամանակավորապես փակել են Բագրատաշենից Երևան տանող ճանապարհը՝ պահանջելով խնդրին անմիջապես լուծում տալ.
«Նախարարի այդ հայտարարությունը սրեց իրավիճակը, կարծում ենք, որ դա նախարարի ճիշտ պահվածք չէ, արտահայտությունները, որ նա արեց, ճիշտ չէին»,- SHANTNEWS.am-ին ասել է ակցիայի մասնակից Արտյոմ Դավթյանը՝ հավելելով, որ հիմա ճանապարհը բացել են ու որոշել վաղը ասուլիսի հրավիրել իրենց դիրքորոշումը հայտնելու համար:
Հարցին՝ ավելացե՞լ է արդյոք աճ ղեկով կուտակված մեքենաների թիվը, Դավթյանը պատասխանել է՝ այո՛, եղած 140-ը հասել է 150-ի ու Ճապոնիայից բոլոր մեքենաները չէ, որ տեղ են հասել: Կան Վրաստան հասած նավեր, որոնք դեռևս չեն բեռնաթափվել: 2200 ավտոմեքենա միայն մեկ ընկերություն է պատվիրել:
«Խնդիրն այն է, որ եթե 60 օրը լրանա և մենք չկարողանանք սահմանը հատել Վրաստանում, որպես տրանզիտ գոտի, գումար ենք վճարելու՝ օրական 10 հազար դրամ, ինչը փոքր գումար չէ»,- հավելել է Արտյոմ Դավթյանը:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...