18:16 18.10.2018
Գյումրիի երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված 2 նորածինները գտնվում են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Փոքրիկներն անցել են նախնական բուժզննություն, առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։
Արդյո՞ք նորածինները երկվորյա՞կ են, թե՞ ոչ, կպարզվի գենետիկ հետազոտությամբ: Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները շարունակում են քննչական գործողությունները՝ պարզելու դեպքի հանգամանքները, ճշտելու, թե ովքեր են ծնողները:
Երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած դեպքը շատ արագ հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում: Թիվ 2 գիշերօթիկ հաստատության պահակը դարպասների մոտ տեղադրված պոլիէթիլենային տոպրակը տեսել էր պատուհանից. տղամարդուն տարօրինակ էին թվացել տոպրակի անկանոն շարժումները: Մոտենալով՝ նա հայտնաբերել էր փոքրիկներին:
Նորածինները բավական խնամված ու կոկիկ են եղել: Տոպրակում գիշերօթիկի աշխատակիցները որևէ գրություն չեն հայտնաբերել, անմիջապես զանգահարել են ոստիկանություն, որից հետո կազմվել է արձանագրություն ու փոքրիկներին տեղափոխվել են Գյումրիի Երեխաների տուն։
Մանկաբույժները հետազոտել են երեխաներին ու կարծում են, որ նրանք ոչ թե 2-3, այլ 10-15 օրական են:
SHANTNEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ անցած 15 օրվա ընթացքում Գյումրիի և Շիրակի մարզի մյուս ծննդատներում երկվորյակներ չեն ծնվել:
Մասնագետները թեև համոզված են, որ տղաները երկվորյակ են, բայց միայն հետազոտությունը հստակ պատասխան կտա: Երեխաների հետագա ճակատագիրը կախված կլինի նախաքննության արդյունքներից։
Ըստ գործող ընթացակարգի՝ երեխաների որդեգրում այս պահին հնարավոր չէ, նախաքննության ընթացքում հնարավոր է՝ պարզվեն այլ հանգամանքներ ու երեխաներին վերադարձնեն ընտանիք:
Ի դեպ, եթե գենետիկ հետազոտությունների արդյունքում պարզվի, որ փոքրիկները եղբայրներ են, և նրանց ծնողները հրաժարվեն հետագա խնամքից, ապա այս դեպքում երեխաների առանձին որդեգրում օրենքը թույլ չի տալիս:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածիններ են հայտնաբերվել:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...