18:34 18.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստան եկած գործարարները շատ լավ տրամադրություն ունեն:
«Մենակ նորից եմ ես ձեզ ասում, մեր լրագրողները, ձեր ցավը տանեմ, խաչաձև, մուտիլովկեք, որ ավելի հետաքրքիր լինի, եսիմինչ… որ ուզում եք բոմբ տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա»,- նշեց նա` դիմելով լրագրողներին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի`բարիկադները քանդելու մասին հայտարարության վերաբերյալ նա նշեց.
«Ցավն էլ տանեմ, մարդն ասում ա` բարիկադները արդեն քանդել ենք, հիմա պետք ա կարողանանք, ամեն մեկը իր գործը կատարի, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում աջակցենք կառուցենք, աշխատատեղեր լինեն, որ ամեն ինչ նորմալ լինի»:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք իր նախընտրական խոստումը` ներդրումների ներգրավման մասին, ուժի մեջ է մնում, նա պատասխանեց.
«Ուրեմն, ես ձեզ էն անգամ էլ ասեցի, 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ ասեցի, որ իմ գործընկերներն ասել էին 50 միլիարդ ներդրում, որ ես ասեցի մեր բյուջեն 2,5 միլիարդ ա, ասեցի` եթե մենք, ասենք, մեծամասնություն ենք, 15 մլրդ ներդրում բերեն մեր գործընկերները, ժողովուրդը ասեց՝ Ծառուկյանը բլեֆ արեց, համապատասխան, իմ գործընկերոջը զանգելով, որ ինքը հեռուստաընկերությունով ելույթ ունեցավ և ասեց, որ մենք պատրաստակամ ենք դնելու, անելու:
Հիմնական մյուսը, որ մենք քաղաքապետի ընտրությանը ասեցինք, դուք տեսաք, եկել էին 20 երկրից 38 քաղաքապետ, մարդիկ եկել էին` ներդրողներ, եկել էին քաղաքական գործիչներ, համապատասխան ասելով, չափելով ինչ-որ անհրաժեշտ է, որ ես ասում եմ` Երևանում միջին խավը, որ կազմում է Երևանի 65-70 տոկոսը, որ 30 տարի տուն չի ստացել, տուն չի գնել, կարո՞ղ ա դուք կասկածում եք իմ ասածի մեջ, որ բնակարանը 7-8 հոգով` հարս փեսա, չգիտեմ, տղա, թոռ, քուր-ախպեր, սաղ էդ երկու սենյակում են քնում, որ պետք ա մի հատ քայլ կատարվի, որ 65 հազար դրամով 8 տարում մարդը կարանա 50 քառակուսու տեր լինի»:
Ծառուկյանը նշեց, որ թեպետ նախապես հայտարարել էին` հաղթելու դեպքում անմիջապես իրենք սկսելու էին աշխատանքները, հիմա դարձյալ աշխատելու են, սակայն պատասխանատուն այլևս իրենք չեն:
«Պատասխանատու է` ում հավատացել եք, մենք մենակ կարող ենք հինգ ավագանիով համապատասխան մեր ժողովրդի ձայնը բարձրացնենք և համապատասխան հաղթողներին հիշեցնենք, թե ժողովրդին ինչ են խոսք տվել: Ես ամեն ինչ անելու եմ, կապ չունի, բայց դուք ճիշտ հասկացեք, ամեն մեծահարուստ, փողատեր, պետք է վստահություն լինի, երաշխիք լինի, գարանտ լինի, որ էդ մարդը… հենց այնպես փողատերերը փող չեն դնում»,- ասաց նա:
ԲՀԿ առաջնորդն ասաց, որ այսօր ևս ներդրումներ անել ցանկացողներ կան, սակայն նրանց վստահություն է պետք, հարգանք, պետք է տեղ տալ նրանց: Ինքը` Ծառուկյանը, նրանց ասել է, որ մեր երկրի դռները բաց են` օրենքի, օրինականության սահմաններում, մնացածը քննարկել է պետք, պայմանավորվել, անցնել զարգացումներին, նաև ասել է, որ այսօր մեծ շուկա կա:
Հարցին` ներդրողների համար վստահելի միջավայր կա՞ այսօր Հայաստանում, ինչպիսի՞ն է այդ միջավայրը հիմա, ինչպիսի՞ն էր նախորդ իշխանությունների օրոք:
«Ասենք թե գալիս են իմ գործընկերները, որ աշխարհով մեկ հարգանք կա, ճանաչում կա, ասենք թե երաշխիքը ես եմ, բայց ես էլ, եթե բան եմ ասել, ուրեմն իմ ասածին տեր եմ լինում: Հիմա իմ ուզածը` ոչ թե երաշխիքը ես լինեմ, երաշխիքը պետությունը, կառավարությունը լինի, դա օրենքներ են, որ խորհրդարանական ընտրություններից հետո կքննարկենք, կձևավորենք բոլոր պայմանները, նոր արդեն ամեն ինչը ճիշտ կլինի»,- ասաց Ծառուկյանը:
Ճշտող հարցին` հիմա արդեն իշխանությունների վրա է՞լ է հույս դնում, նա պատասխանեց.
«Մենք բոլորի վրա էլ հույս ենք դնում, հիմա խորհրդարանական ընտրություններից հետո համատեղ այն մտահոգիչ հարցերը, որ կան, գործարարի, ներդրողի համար, պետք է հիմնական պարզաբանումները տրվի, օրենքով ընդունվի, որ երաշխիքը ոչ թե Ծառուկյան Գագիկը լինի, այլ երաշխավորը լինի պետությունը, կառավարությունը, որ մարդիկ օրինական կարգով գան, որ էսօր բոլորն էլ գիտեն, որ ամեն ինչ փոխվել է, հետևողական է, ցանկացած ահազանգի հետևից գնացող կա, հետևող կա, մնում է, որ մենք արդեն` ամեն մեկը իր հնարավորության սահմանում, կարողանա կազմակերպել, իր պետությանը, իր ժողովրդին, իր տնտեսությանը օգուտ տա»:
Հեղափոխությանը իր միանալու վերաբերյալ հարցերին կրկին անդրադառնալով, Ծառուկյանը հայտնեց.
«Բոլորիդ ներկայությամբ ասում եմ, երբ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ձերբակալել էին, դեռ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, դա հրաշք էր, չէր տա, բայց մինչև դա տալը ես, ասենք թե, հայտարարել եմ, որ ամբողջ թիմով պաշտպանում եմ մեր գործընկերներին, բոլոր պատգամավորներին ասել եմ, որ մենք թույլ չենք տա, խորհրդարանում երկրորդ օրը պետք է լսումներ լինեին, որ իրանց անձեռնմխելիությունից զրկեին, մենք իրանց ասել ենք, և հարցը չբերեցին խորհրդարան, և այդ հարցը համապատասխան լուծվեց: Մենք պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք, ստորագրեցինք, նա էլ դա հաստատեց, որ, այո, մենք մասնակից, աջակից ենք եղել շարժմանը»:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...