16:46 18.10.2018
Գյումրիում կառուցվելու է հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենք: Այս մասին ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետն այսօր տեղի ունեցած ցուցադրական վարժանքների ընթացքում:
Փրկարարները գործնականում ցուցադրել են, թե ինչ պատրաստվածություն ունեն երկրաշարժերի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար: Ցուցադրական վարժանքներն ի հայտ են բերում փրկարարական ծառայության թերությունները և տեխնիկական հագեցվածության խնդիրները: Դրանցից առաջնայինը Գյումրիում հրշեջ-փրկարարական ջոկատի շենք ունենալն է:
Իսկ հերթական վարժանքի սցենարն այսպիսին է՝ տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ: Փլուզումներ են տեղի ունեցել, մարդ է տուժել, որոնց փրկարարների օգնությունն է անհրաժեշտ: Սցենարով ևս նախատեսված էր, որ փլուզումներն ուղեկցվելու էին հրդեհով, բայց սցենարը փոխվեց արդեն իրական արտակարգ պատահարի պատճառով:
Քաղաքապետարանի աղբատար մեքենան հարվածել էր կայանած հրշեջ մեքենային, իսկ պատահարի պատճառները պարզելու համար մեքենաները տեղում սպասում էին ԱՊՊԱ գործակալներին:
Միակ հրշեջ մեքենան այդպես էլ վարժանքների չմասնակցեց: Այդ ընթացքում նոր մեքենաներ ստանալու և հրշեջ փրկարարական նոր շենք ունենալու հարցերը վարչության պետը չշրջանցեց: Գյումրիում հիմա ընդամենը մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ կա, որը գործում է ժամանակավոր հատկացված տարածքում: Նոր շենքի կառուցումը օրակարգային է, անգամ տարածքի ընտրության և հողհատկացման հարցերը լուծված են:
«Մեծ հատված է սպասարկելու հրշեջ մասը, որի համար նոր շենք է կառուցվելու՝ ընդգրկելու է Գյումրիի Անի և Մուշ թաղամասերը, ինչպես նաև հարակից գյուղերը՝ Մայիսյանը, Քեթին, Փոքրաշենը, Վահրամաբերդը և Մարմաշենը: Շիրակի մարզին կհատկացվի 13 նոր հրշեջ մեքենա, որոնք Հայաստանում կլինեն փետրվար-մարտ ամիսներին»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:
Նոր տեխնիկայի ստացումն ու ջոկատի վերաբացումը հնարավորություն կտա հարակից գյուղերը սպասարկել Գյումրիից, իսկ հեռավորներում հենակետեր ձևավորել: Սպասարկման տարածքային առաջին փոփոխությունը կատարված է՝ Գյումրիի ծայրամասային թաղամասերից մի քանիսն Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատն է սպասարկելու:
19:53 11.04.2025
Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...
19:45 11.04.2025
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետԿապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:40 11.04.2025
Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...
19:35 11.04.2025
Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակինՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից […] ...
19:28 11.04.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացմանըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ...