Ուկրաինան բողոքի նոտա է հղել Սիրիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+9.09 oC

Ուկրաինան բողոքի նոտա է հղել Սիրիային

15:47 18.10.2018

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Սիրիային` Դամասկոսում Ղրիմի պատվիրակության հետ բանակցությունների անցկացման հետ կապված: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

«Ուկրաինան վճռականորեն դատապարտում է Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական շփումները Ղրիմի օկուպացիոն վարչակազմի հետ, այդ առիթով Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ սիրիացի պաշտոնատար անձանց` Ղրիմի իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացումն Ուկրաինայի ինքնիշխանության խախտում է, միջամտություն Ուկրաինայի ներքին գործերին, ինչպես նաև միջազգային իրավունքի և հիմնարար նորմերի խախտում: Համապատասխան նոտան Ուկրաինայի ԱԳՆ-ն փոխանցել է սիրիական կողմին»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ այդ բանակցություններն անդառնալի վնաս են հասցնում Ուկրաինայի ու Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հաստատված դիվանագիտական հարաբերություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 17-ին

10:16 17.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․79 դրամ: ...

Կատարի էմիրն այցելել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին

10:00 17.04.2025

Կատարի էմիրն այցելել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին

Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է QNA գործակալությունը։ էմիրը Ռուսաստանի ղեկավարի հետ կքննարկի պետությունների հարաբերությունները, տարբեր ոլորտներում դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերն ու իրադարձությունները։ Պուտինի և Ալ Թանիի հանդիպումը, որը նախատեսված էր հինգշաբթի, […] ...

«Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց․ Ֆլիկ

09:50 17.04.2025

«Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ամփոփել է «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը, որտեղ կատալոնացիները պարտվել են 1-3 հաշվով, հաղորդում է իսպանական AS-ը: «Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց, ստադիոնում էլ անհավանական մթնոլորտ էր: Կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել այս հանդիպումը: Երկխաղյա դիմակայությունում մենք ավելի լավն էինք: Կիսաեզրափակչում ենք, բայց խաղից հետո հանդերձարանում լռություն […] ...

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ

09:40 17.04.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ

Իսրայելի կառավարության գործողությունները՝ ներառյալ մարդասիրական օգնության ռմբակոծումն ու արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։ «Ակտիվացված ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական օգնության տրամադրման տարածքի կրճատումը նշանակում են, որ Գազայի հատվածում […] ...

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներին

09:30 17.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել ճնշմանը, որը որոշ պետություններ փորձում են գործադրել։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները՝ «առանց որոշ երկրների կողմից […] ...

Սիսիանում թույլ ձյուն է տեղում

09:18 17.04.2025

Սիսիանում թույլ ձյուն է տեղում

Ապրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված […] ...

BACK_TO_TOP