«Աթլետիկո»-«Արսենալ». մեծ խաղի սպասումով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

«Աթլետիկո»-«Արսենալ». մեծ խաղի սպասումով

20:58 03.05.2018

Մոտ 1 ժամից կմեկնարկեն ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները: «Զալցբուրգ»-ը կընդունի Մարսելի «Օլիմպիկ»-ին, իսկ Մադրիդի «Աթլետիկո»-ն՝ Լոնդոնի «Արսենալ»-ին: «Օլիմպիկ»-ն իր դաշտում 2-0 հաշվողվ հաղթել էր ավստրիական ակումբին, իսկ «Արսենալ»-«Աթլետիկո» կիսաեազրափակիչ առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի արդյունքով. զինագործներն ու մադրիդցիները մեկական գնդակ էին փոխանակել: Այդ խաղին Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում, վնասվածքից դեռևս չէր ապաքինվել: Այսօր, սակայն, իրավիճակն այլ է:

 

Անձրևի աղմուկը խանգարում է լսել գլխավոր մարզչի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի զրույցը:  Վենգերի համար այս մարզումը վերջիններից է «Արսենալ»-ի ղեկին, իսկ Մխիթարյանի համար՝ առաջիններից մեկը ծնկի վնասվածքի ապաքինումից հետո: Միգուցե դա է պատճառը, որ 69-ամյա մասնագետն ու 29-ամյա ֆուտբոլիստն ամենաշուտն են եկել մարզաբազա, քննարկումն էլ տևում է բավական երկար, այնքան մինչև հավաքվում են լոնդոնյան ակումբի մյուս խաղացողները: Իսկ քննարկելու հարցեր, իսկապես, կան. ամենաառաջնայինը՝  ինչպես հաղթահարել Մադրիդի Աթլետիկոյի արգելքն ու հասնել Եվրոպա լիգայի եզրափակիչ: 

Ուղիղ մեկ շաբաթ առաջ Արսենալի՝ եզրափակիչ դուրս գալու հնարավորություններն ավելի իրական էին թվում: Լոնդոնյան խաղի ընթացքը հենց սկզբից բարենպաստ էր զինագործների համար: Մեկնարկից ընդամենը 10 րոպե հետո երկրորդ կոպիտ խախտման համար հեռացվեց մադրիդյան ակումբի խորվաթացի պաշտպան Սիմե Վրսալյկոն: 10 հոգով մնացած «Աթլետիկո»-ն ստիպված էր սեղմվել սեփական դարպասին ու հետ մղել «զինագործներ»-ի ՝ միմյանց հաջորդող գրոհները: «Արսենալ»-ի ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում Յան Օբլակի դարպասի ուղղությամբ 28 հարված կատարեցին, բայց դրանցից միայն մեկը նպատակին հասավ: Դա խաղի 61 րդ րոպեին էր:



Ֆրանսիացի Ալեքսանդր Լաքազեթի գոլից հետո էլ լոնդոնցիները հնարավորություններ ունեին, բայց դրանք օգտագործելու փոխարեն բաց թողեցին մադրիդցիների՝ հատուկենտ հակագրոհներից մեկը: «Աթլետիկո»-ի հարձակվող Գրիզմանը 82 -րդ րոպեին հարվածային դիրքում հայտնվեց անհավանական սայթաքումների ու պատահական համընկնումների արդյունքում: 

Նման խաղից հետո 1-1 հաշիվն Արսենալի համար պարտության պես մի բան էր: Այդ մասին խոսեց նաև Վենգերը՝ ընդգծելով, որ ավելի հավանական է համարում Աթլետիկոյի՝ հաջորդ փուլ դուրս գալը: Ինչ կարծիք ունի ֆրանսիացի մասնագետը 1 շաբաթ անց:   

«Հաջորդ խաղը միշտ էլ ավելի կարևոր է, քան նախորդը: Ավելին, հաջորդ խաղը մեծ խաղ է լինելու, շատ, շատ, շատ մեծ խաղ մեզ համար, որովհետև Չեմպիոնների լիգա դուրս գալու հարցում «Արսենալ»-ի ապագան կախված է դրանից: Մենք գիտենք, որ պետք է անպայման գոլ խփել, այնպես որ, շատ հստակ խնդիր ունենք մեր առջև դրված և ունենք հստակ մոտեցում: Միակ բանը, որ հստակ չէ, այն է՝ արդյոք «Աթլետիկո»-ն կփորձի նույն կերպ գործել, թե այլ մարտավարություն կընտրի»: 

Բուքմեյքերական ընկերություններն «Աթլետիկո»-ի հաղթանակի հավանականությունը շուրջ 3 անգամ ավելի բարձր են գնահատում, քան «Արսենալ»-ինը: Բայց վիճակագիրները չէ, որ ֆուտբոլ են խաղում:

Այս հանդիպմանը «Եվրոպա» լիգայում իր ցուցանիշները բարելավելու լավ հնարավորություն ունի Հենրիխ Մխիթարյանը:  Հայ ֆուտբոլիստը դա ապացուցեց Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության վերջին խաղում՝ յուրատեսակ ռեկորդ գրանցելով: Հենրիխը դարձավ միակ ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում գոլ է խփել ինչպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում, այնպես էլ դրա դարպասը: 

«Աթլետիկո»-«Արսենալ» հանդիպումը կարող եք դիտել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում, Երևանի ժամանակով 23.05-ին: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP