Կոկորդիլոսաբուծարան կառուցելու մասին Բնապահպանության նախարարությունը դեռևս հայտ չի ստացել. Արմեն Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

Կոկորդիլոսաբուծարան կառուցելու մասին Բնապահպանության նախարարությունը դեռևս հայտ չի ստացել. Արմեն Վարդանյան

23:28 18.10.2018

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան:

Մի շարք բնապահպաններ պնդում են, որ կոկորդիլոսաբուծարան կառուցելը անթույլատրելի է և Բնապահպանության նախարարությունը պարտավոր է կասեցնել այս ծրագիրը:

SHANTNEWS.AM-ը զրուցել  է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ. նա մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոկորդիլոսաբուծարան կառուցելու վնասակար հետևանքները.

«Հայաստանի համար սա անհրաժեշտություն չէ, այլ բիզնես: Կոկորդիլոսների աճեցումը պահանջում է մեծ քանակությամբ  ջրային ռեսուրսներ, որոնք ախտոտվում են, և դրանց մաքրման ձևերը մեզ համար անհասանելի են: Մենք՝ կենդանապաշտպաններս, դեմ ենք վայրի կենդանու արհեստական բուծմանը: Մենք ծանոթացել ենք «Ապշանք» էկոայգի ծրագրին: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես այն կարող է կոչվել էկոայգի, եթե միսը օգտագործվելու է մթերման համար, իսկ կաշին՝ ինչ-որ բաներ պատրաստելու համար »,- նշեց բնապահպանը:

Նրա խոսքերով՝ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ ծրագիրը շրջակա միջավայրի փորձաքննություն չի անցնելու, քանի որ Հայաստանում չկա օրենք, որի համաձայն՝ պետք է արվի նման փորձաքննություն:

«Ինչպե՞ս կարելի է, չունենալով օրեսնդրական կարգավորումներ, բերել և ներկրել նման կենդանիներ:  Եթե Արարատի մարզպետը առանց հասկանալու հավանություն է տվել գործարարի ծրագրին, ապա դա անհասկանալի է: Պետք հստակ ներկայացվի կոկորդիլոսների քանակը, կերի որակը, ջրի որակը, կեղտաջրերի՝ որտեղ գնալու հարցը, շրջակա միջավայրի ազդեցության հարցը, մարդկանց առողջական վիճակի վրա դրա ազդեցության հարցը. ոչինչ չկա գրված: Սա շատ վտանգավոր գործ է, նրանք չեն պատկերացնում, որ մարդիկ պետք է ունենան հատուկ հմտություններ, որպեսզի կարողանան աշխատել կոկորդիլոսների հետ: Աշխատանքը կարող է լինել անտառում, մարդը պիտի զոհվի՞ գիշատչից, իր փոխարեն մեկ ուրիշ աշխատող գա»,- ասաց Սիլվա Ադամյանը:

SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց Բնապահպանության նախարարության տեղեկատվական վարչության պետ Արմեն Վարդանյանի հետ, որը նշեց, որ կոկորդիլոսաբուծարանի կառուցման հարցով Բնապահպանության նախարարությունը դեռևս հայտ չի ստացել.

«Բնապահպանության նախարարությանը փորձաքննության հայտ չի ներկայացվել: Մենք տեղյակ չենք նման գործունեության վերաբերյալ, տեղյակ ենք մամուլից, բայց պաշտոնական գրություն գործունեություն ծավալելու վերաբերյալ չկա: Մենք բնապահպանների ահազանգերին տեղյակ ենք համացանցից, սակայն գործունեություն ծավալելու վերաբերյալ պաշտոնական գրություն չենք ստացել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

23:32 07.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

23:26 07.04.2025

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): ​Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

23:14 07.04.2025

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

23:03 07.04.2025

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

Ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

22:53 07.04.2025

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: 25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին։ Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բաևը (UWW)։ ...

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

22:42 07.04.2025

Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան և Իսակով փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP