Աջ ղեկով ավտոմեքենաների հարցը լուծելու հնարավորություն չկա. նախարարը խորհուրդ է տալիս մեքենաները վաճառել Վրաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Աջ ղեկով ավտոմեքենաների հարցը լուծելու հնարավորություն չկա. նախարարը խորհուրդ է տալիս մեքենաները վաճառել Վրաստանում

12:32 18.10.2018

SHANTNEWS.am-ի թղթակիցն այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար  Հակոբ Արշակյանից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում աջ ղեկով ավտոմեքենաների՝ սահմանում առաջացած խնդիրը կարգավորելու համար:

Ինչպես հայտնի է, հայ-վրացական սահմանին ավելի քան 100 մեքենա է կանգնած: SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը խնդիրը լուծելու ուղղությամբ:

«Իսկ ի՞նչ քայլ պետք է ձեռնարկի կառավարությունը, օրենքով արգելված է աջ ղեկով մեքենա ներմուծելը: Երբ օրենքը ընդունվում էր, այն ժամանակ էր պետք ձեռնարկել որևէ գործողություն»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Այն դիտարկմանը, թե վարորդները տեղեկացված չեն եղել, որ հոկտեմբերի 1-ից աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը միանշանակ արգելվելու է կամ, որ մինչև հոկտեմբերի 1-ը միայն ժամանակավորապես են թույլ տալիս ներմուծել, Հակոբ Արշակյանն արձագանքել է.

«Օրենքի ընդունման ընթացակարգ կա, մտել է ԱԺ, քննարկվել, հրապարակվել է և ուժի մեջ մտել: Այո՛, գիտեմ, որ թյուրիմացություն սկզբում եղել է, հոկտեմբերի 1 ամսաթիվ է գրած եղել, բայց հետո օրենքն ընդունվել է անժամկետ: Գործունեություն կատարող մարդիկ, կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնեն նման բաների վրա և ներմուծելուց առաջ ճշտեն, հետո նոր ներմուծեն», – պատասխանել է նախարարը:

Հարցին՝ ի վերջո լուծման ի՞նչ տարբերակ է առաջարկում նախարարի պաշտոնակատարը, Հակոբ Արշակյանը պատասխանել է.

«Իմ կարծիքով՝ պետք է վաճառեն իրենց մեքենաները Վրաստանում: Օրենքն արգելում է, մենք ի՞նչ կարող ենք անել: Կառավարությունն ի զորու չէ ապօրինի որոշում կայացնել: Օրենքի վերանայումը ժամանակ է տանելու, պետք է հաշվի առնել նաև, որ կառավարությունը հրաժարական է տալիս: Հարցը լուծելու հնարավորություն չկա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP