Նման ցուցակ երբեք չի եղել. Վալերիյ Օսիպյանն` ընտրական ցուցակների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Նման ցուցակ երբեք չի եղել. Վալերիյ Օսիպյանն` ընտրական ցուցակների մասին

12:25 18.10.2018

ՀՀ ոստիկանությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նույնպիսի պատրաստակամություն ունի, ինչպիսին ուներ Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը: Հարցին`արդյո՞ք ոստիկանությունը պատրաստ է կանխել ընտրական գործընթացին քրեական տարրերի մասնակցությունը, Օսիպյանը պատասխանեց.

«Մենք չենք տարանջատում քրեական տարր, չգիտեմ ինչ տարր, օրենքի առաջ բոլորը հավասար են: Դուք այս հինգ ամիսներին չե՞ք համոզվել դրանում: Ես իմ պաշտոնավարման ընթացքում, նաև նախկինում, շատ եմ արժանացել քննադատությունների, բայց թող որևէ մեկը մի դրվագ փաստով ներկայացնի, որ ինքս թերացել եմ: Օրենքի առաջ բոլորը հավասար են, և ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել արտահերթ ընտրությունները: Այստեղ մենք, հատկապես մարզերում, կօգտագործենք նոր մոտեցումներ»:

Օսիպյանն ասաց, որ թերություններ միշտ էլ լինում են, ինքն էլ իդեալական աշխատող չէ, սակայն փորձում է չանել այնպիսի սխալներ, որ հետևանքներ ունենան: Ոստիկանապետի պաշտոնակատարը նշեց, որ ինքն աշխատում է իր սխալների վրա, բայց այն, որ այսօր ոստիկանությունը տարբերվում է, միանշանակ է: Օսիպյանի գնահատմամբ` այսօր միայն ուժեղ ու բանիմաց ոստիկանության շնորհիվ եղան Երևանի ավագանու լավ ընտրություններ:

Ոստիկանության վրա ցեխ շպրտողներին արձագանքելով` Օսիպյանն ասաց, որ ինքը, լինելով կառույցի ղեկավարը, գոհ է իր համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից, այն, ինչ չէր կարող ասել մայիս-հունիս ամիսներին: Նրա գնահատականով` ներկայիս ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները, վկան Երևանի ավագանու լավ ընտրություններն են, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքը:

Լրագրողները հետաքրքրվեցին`ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ոստիկանությունը տիրապետո՞ւմ է հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակին, հնարավո՞ր են անակնկալներ:

«Ոստիկանությունն այսօրվանից, երեկվանից էլ սկսած տիրապետում է Հայաստանի Հանրապետությունում տիրող ողջ օպերատիվ իրավիճակին, մենք տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից, վստահեցնում եմ, այս պահի դրությամբ և հենց ընտրության օրն էլ անհանգստանալու որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա:

Օսիպյանը նաև վստահեցրեց, որ որևէ մեկը չի կարող բացասական կարծիք արտահայտել ընտրական ցուցակների մասին, քանի որ «նման ցուցակ երբեք չի եղել», ցուցակներում հայտնաբերել են մահացած անձանց երկու դեպք, որոնք ոստիկանության մեղքով չեն եղել, այդ անձինք հուղարկավորվել են Ռուսաստանի Դաշնությունում, ուստի ոստիկանությունը չէր կարող տեղյակ լինել:

Ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց, որ ներկա իրավիճակին ոստիկանությունն ըմբռնումով մոտեցավ, իր տված հանձնարարականները և հրահանգները կատարեցին ճիշտ ժամանակին:

«Արդյունքը դուք ինքներդ տեսնում եք»,- ասաց Օսիպյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

17:30 18.04.2025

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը: Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի […] ...

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

BACK_TO_TOP