Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

23:30 17.10.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական գործընթացներին և հետագա զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, նշել է.

 «Պարոն վարչապետ, ոչ թե վարչապետի պաշտոնակատար, որովհետև վարչապետը նաև կոչում է, որը երբեք մարդուց չի առանձնանում: Իհարկե, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պորցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք և, իհարկե, կուզենայի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին և անդրադարձել ընթացիկ քաղաքական իրավիճակին, սպասվող զարգացումներին:

«Պարոն նախագահ, հիմա մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ ենք մտնում, որովհետև խորհրդարանական խմբակցություններն իրենց դիրքորոշումը հրապարակային հայտարարել են, որ նրանք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ այլ վարչապետ ընտրել, ինչը նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կա ըմբռնում: Ինչո՞ւ եմ ասում ըմբռնում, որովհետև քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ունեն տարբեր տեսակետներ, բայց որ ընտրությունները պետք է տեղի ունենան, կարծում եմ՝ բոլորն արձանագրել են: Իհարկե, շատ կարևոր է, որ այս ընթացքում և′ խորհրդարանը, և′ կառավարությունը, և′ հանրապետության նախագահը մշտական կապի մեջ լինեն և նաև իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակեն, որպեսզի կարողանանք այս 14 օրերը մեր հանրության և ժողովրդի սպասումներին համապատասխան և համերաշխության մթնոլորտում անցկացնել: Եվ կարծում եմ՝ այս 14 օրվա մթնոլորտն առավել ևս կարևոր է առաջիկա ընտրությունների քարոզարշավի մթնոլորտն ապահովելու համար, որպեսզի մենք կարողանանք իսկապես ծրագրերի և ռազմավարությունների մրցակցություն ապահովել ընտրություններում, և քննարկումները տեղի ունենան հնարավորինս պրակտիկ դաշտում: Համենայն դեպս, կառավարությունը, մենք մեզնից կախվածը կանենք, որ այդպես լինի», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ կառավարությունը բոլոր հնարավոր միջոցները և անհրաժեշտ գործունեությունը ծավալում է, որպեսզի ողջ ընթացքը՝ և′ 14 օրը, և′ ապագա ընտրությունները տեղի ունենան օրենքի և օրինականության սահմաններում, որովհետև սա բխում է ողջ ժողովրդի շահերից:

«Դա բխում է մեր պետության շահերից և այն ծրագրերից, որոնց իրականացման համար ապագայում բոլորս պետք է լծվենք աշխատանքի, որպեսզի ընտրությունները լինեն մաքուր, լեգիտիմ, ժողովրդավարական, առանց խախտումների: Եվ այս ընթացքը նաև մի փոքր փորձություն է, պարոն վարչապետ, որպեսզի որևէ միջադեպ չլինի: Իհարկե, վստահ եմ, որ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա, և այս փուլն էլ մեր ժողովուրդը պատվով հաղթահարի, և միջազգային հանրության առաջ նորից բաց երեսով հանդես գանք որպես երկիր, որը ոչ միայն ժողովրդավար երկիր է և գնում է դեպի լրիվ ժողովրդավարություն, որպես երկիր, որը յուրահատուկ օրինակ է ցույց տալիս աշխարհին, թե ինչպես կարելի է փոփոխություններ անել երկրում առանց օրենքը խախտելու, լեգիտիմությունը պահելով, հանգիստ, երկխոսության և հանդուրժողականության պայմաններում», -ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով Հայաստանում քաղաքական զարգացումների ընթացքի վերաբերյալ քննարկումներին և մտավախություններին, նշել է, որ նաև միջազգային գործընկերների հետ շփումներում ինքը հատուկ ընդգծում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար կարգախոս և ձև չէ:

 «Ժողովրդավարությունը մեր քաղաքական հավատամքն է, և ժողովրդավարությունն այն է, ինչի համար մենք պայքարել ենք: Հայաստանում ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածության բարձր մակարդակը, անկախ դատական համակարգն ուղղակի այլընտրանք չունեն, որովհետև մենք բոլորս համոզվել ենք, որ առանց այս անկյունաքարային բաղադրիչների մենք չենք կարող լուրջ հաջողություններ ունենալ: Այնպես որ, կարծում եմ, այս հարցում միանշանակ համաձայնություն կա բոլոր քաղաքական ուժերի միջև, որ մենք պետք է հստակ և հաստատուն քայլերով ընթանանք ժողովրդավարության ճանապարհով, որտեղ երբևէ կբացառվի ընտրությունների կեղծման որևէ պրակտիկա: Դա Հայաստանից արդեն իսկ արմատախիլ է արված, և ես հավաստիացնում եմ, որ դա այլևս երբեք չի կրկնվի Հայաստանում: Ինչո՞ւ եմ հավաստիացնում, որովհետև տեսնում եմ, որ իսկապես ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն անառարկելի է», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընտրությունների անցկացման հարցի շուրջ, ընդգծել ընտրական գործընթացի՝ որպես ժողովրդավարության զարգացման առանցքային մեխանիզմներից մեկի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հեղափոխություն իրականացնելու ամենալավ տեղն ու ձևն ընտրական տեղամասերն են. պարզապես պետք է երաշխավորված լինի, որ ժողովրդի կամքը կարտահայտվի ընտրությունների պաշտոնական արդյունքներով, և Հայաստանի ժողովուրդը իմանա, որ ընտրությունների միջոցով ինքը կարող է փոխել և′ քաղաքապետին, և′ գյուղապետին, և′ խորհրդարանը, այդպիսով նաև՝ վարչապետին: Նախագահ Սարգսյանը հավելել է, որ ընտրությունները հաշվետվության լավագույն ձևերից են, և հայ ժողովուրդը գիտակցում է, որ ազատ և ժողովրդավար ընտրություններն այն ճանապարհն են, որով կառուցելու է ապագա ազատ և ժողովրդավար երկիրը:

Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին՝ նախ որպես վարչապետի պաշտոնակատարի, որպեսզի այս ընթացքում և′ կառավարությունը, և′ բոլոր պետական մարմինները ու նախևառաջ անվտանգության բոլոր ծառայություններն անխափան գործեն, ապա որպես քաղաքական կուսակցության ղեկավարի: Նախագահը հաջողություն է մաղթել նաև առաջիկա ընտրություններին մասնակցելու պատրաստվող մնացած բոլոր քաղաքական կուսակցություններին, որպեսզի նրանք կարողանան ազատ և ժողովրդավարական ընտրությունների պայմաններում և՛ իրենց կարծիքն արտահայտել, և՛ իրենց արժանի տեղը ստանալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

15:40 25.11.2024

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, լեգենդար մեքսիկացի Սաուլ Ալվարեսն արձագանքել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի մարտահրավերին։ Մեկ շաբաթ առաջ 27-ամյա Փոլն ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին և մարտահրավեր նետել Ալվարեսին: «Երբ ես ավարտում եմ […] ...

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

15:34 25.11.2024

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

Լիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

15:20 25.11.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

BACK_TO_TOP