ԵՊՀ-ն հաշվի չի առնի շարժման օրերին ցույցերին մասնակցած ուսանողների բացակայությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

ԵՊՀ-ն հաշվի չի առնի շարժման օրերին ցույցերին մասնակցած ուսանողների բացակայությունները

17:22 03.05.2018

ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ՝ ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ ուսումնական պարապմունքներից բացակայությունները ԵՊՀ-ում հաշվի չեն առնվի:

«Շեշտենք, որ հաշվի չեն առնվի ուսանողների՝ միայն ապրիլի 13-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ունեցած բացակայությունները: Այսինքն, եթե այդ ժամանակահատվածից առաջ ուսանողներն արդեն ունեին կարգապահական տույժի կամ հեռացման ենթակա բացակայությունների չափ, ապա այս որոշումը չի անդրադառնա նրանց վրա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ կարգապահական կանոնների համաձայն՝ 60 և ավելի ժամ բացակայությունների դեպքում ուսանողը կարգապահական տույժ է ստանում ֆակուլտետի կողմից, 90 և ավելի ժամ բացակայությունների դեպքում՝ ռեկտորատի կողմից, իսկ 120 և ավելի ժամ բացակայություններ ունեցողը ենթակա է հեռացման:

Տեղեկացնենք նաև, որ մինչև 12 կրեդիտների պարտքերի հանձման համար սահմանված ժամանակահատվածում (ապրիլի 25-ից մայիսի 2-ը) չներկայացած ուսանողները, ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն, կարող են ներկայանալ մայիսի 15-17-ը: Իսկ հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների առաջին ընթացիկ քննություններին չներկայացած ուսանողներին, ռեկտորի հրամանի համաձայն, հնարավորություն կտրվի ներկայանալ մայիսի 10-15-ը:

Նշենք նաև, որ ֆակուլտետներին հնարավորություն է տրվել քննարկել ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման ժամանակացույցում տեղաշարժ կատարելու հարցերը և դրանք ներկայացնել ռեկտորատ:

ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում դասերը կերկարացվեն մեկ շաբաթով: Դասերի ավարտը հունիսի 1-ի փոխարեն սահմանվել է հունիսի 8-ը: Քննաշրջանը հունիսի 4-22-ի փոխարեն սահմանվել է հունիսի 11-29-ը: Տեղեկացնենք, որ համապատասխանաբար 1 շաբաթով կտեղաշարժվի նաև երկրորդ ընթացիկ քննաշրջանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP