10:12 16.10.2017
Ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ Ка-52 («Ալիգատոր») ուղղաթիռը պատահաբար կրակել է հանդիսատեսի ուղղությամբ: Իսկ ուղղաթիռի վայրէջքից հետո, հաջորդ չնախատեսված կրակի հետևանքով մասամբ քանդվել է օդանավակայանի պահեստային շինությունը:
Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին՝ ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների երրորդ օրը: Այս տեղեկությունը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է աղբյուրը: Վերելքի ընթացքում Ка-52 ուղղաթիռը չծրագրված կրակ էր բացել հանդիսատեսի ուղղությամբ, որի հետևանքով 3 մարդ էր վիրավորվել: Պաշտպանության գերատեսչությունը հաստատել էր հրթիռի չնախատեսված արձակման փաստը, սակայն նշել էր, որ դա այլ ժամանակահատվածում է եղել:
Ка-52-ի հետ երկրորդ միջադեպը տեղի է ունեցել արդեն վայրէջքից հետո: Աղբյուրի հաղորդմամբ, երբ տեխնիկական անձնակազմը մոտեցել է՝ ուղղաթիռի տեխնիկական զննում անցկացնելու, տեխնիկի սխալ գործողության հետևանքով ևս մեկ հրթիռ է արձակվել, այս անգամ՝ պահեստի ուղղությամբ: Դեպքի հետևանքով մասնակիորեն փլուզվել է պահեստային շինության պատը:
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ09:22 28.11.2024
Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքըՉինաստանի Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...
09:12 28.11.2024
Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al JazeeraԻսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...
09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...
08:58 28.11.2024
Հրդեհ Լեռնավան գյուղումՆոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
08:50 28.11.2024
«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ինՖորմուլա-1-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ General Motors-ի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականից «Կադիլակ» թիմի` մրցարշավների մասնակցության վերաբերյալ: Ամերիկյան «Կադիլակը» կդառնա Ֆորմուլա-1-ի 11-րդ թիմը: Իդեպ, Ֆորմուլա-1-ի 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկում «Կադիլակի» բոլիդների համար շարժիչներ կմատակարարեն ճապոնական «Հոնդան» կամ իտալական «Ֆերարին»: ...
08:45 28.11.2024
Մասկը ԱՄՆ օրենսդիրների հետ կքննարկի կառավարության արդյունավետության բարելավման հարցըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հետ կքննարկեն երկրի կառավարման արդյունավետության բարձրացմանն ու բյուրոկրատիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (Հանրապետական Լուիզիանայից)։ «Ես անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ հյուրընկալելու Իլոն Մասկին և Վիվեկ Ռամասվամիին՝ քննարկելու վարչական բեռը, ծախսերը նվազեցնելու և կառավարության լիազորությունների […] ...