12:12 17.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հեռ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Անդրադառնալով ոլորտի զարգացման առաջնահերթություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է.
«Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները գաղափարախոսական են, տեխնիկական և աշխատանքային: Մենք խնդիր ունենք վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքն այնպես և նաև հայտարարում ենք այդ մասին, որ Հայաստանը, պայմանական ասած, ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի, բայց սա որևէ կերպ չի նշանակում, թե գյուղատնտեսության ոլորտի դերը կարելի է թերագնահատված համարել: Ընդհակառակը, գյուղատնտեսությունը եղել է, կա և կլինի բոլոր երկրներում կարևորագույն ոլորտներից մեկը, և մենք խնդիր ունենք՝ մեր գյուղատնտեսության արդյունավետության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների, ոռոգման ջրի հասանելիության մակարդակը բարձրացնելու, նոր շուկաներ մտնելու, գյուղատնտեսական գործունեության նոր մշակույթ բերելու, նոր տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ կիրառելու, ոռոգման ջուրն առավել արդյունավետ օգտագործելու առումով և այդպես շարունակ: Այս բոլոր խնդիրները պետք է կարողանանք լուծել մեր համատեղ աշխատանքի ընթացքում»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջերս Արարատի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում արձանագրված որոշ խնդիրների՝ նշելով.
«Վերամշակող արտադրությունը, արդյունաբերությունը հասել են մի եզրի, որ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունն այլևս չի կարողանա մատակարարել այն անհրաժեշտ հումքը, տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք անհրաժեշտ են արտադրության ողջ ծավալն ապահովելու համար: Սա լուրջ խնդիր է, և ես ուզում եմ վերադառնալ մեր առաջարկած այն տրամաբանությանը, որ մեր երկրում պետական քաղաքականությունն աղքատության խրախուսումից պետք է անցնի աշխատանքի խրախուսման:
Արարատի մարզի մի շարք գործարաններում, օրինակ, մեզ հետ զրույցների ընթացքում ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել, մթերել ազնվամորի, թութ, հոն, այլ մշակաբույսեր ու նաև այնպիսի տեսակներ, որոնք վայրի բնության մեջ են աճում: Եվ կան մարդիկ, ես դրանով հատուկ հետաքրքրվեցի, որոնք գործընկերային հարաբերություններ են հաստատել այդ գործարանների հետ, և արդեն տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով աշխատում են դրանց հետ, այսինքն՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերից հավաքում են այդ մշակաբույսերը և բերում են մթերման: Սա վկայում է այն մասին, որ գործունեության այս տեսակը շահութաբեր է»:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ շատ է խոսվում Հայաստանում գործազրկության և աշխատատեղերի բացակայության մասին:
«Այո, այդ պրոբլեմը կա, բայց մենք, նախ՝ մեր երկրում հենց այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, և երկրորդը՝ կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում: Մենք այս ուղերձը շատ հստակ մեր երկրի քաղաքացիներին պետք է հղենք, որովհետև երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, և պետք է դուրս գալ այն մտածողությունից, որ միայն կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները: Որևէ խնդիր չի լուծվի, եթե չկա քաղաքացի-կառավարություն-հանրություն համագործակցություն, եթե յուրաքանչյուրս չի անում իրենից կախվածը, որպեսզի քայլ անի որևէ խնդրի լուծման ճանապարհին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը մտածել, որ կառավարությունն ավելի լավ կհոգա որևէ ընտանիքի բարեկեցության մասին, եթե այդ ընտանիքն ինքն առնվազն իրենից կախված առավելագույնը չի անում իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Սա չափազանց կարևոր արձանագրում է, և մենք պետք է միասին համագործակցելով աշխատենք և տեսնենք, թե ինչ հնարավորություններ կան, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է աջակցի, որպեսզի տնտեսական այս ցիկլի, այս հնարավորությունների մասին մարդիկ իմանան», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում գյուղմթերքը ներմուծվում է նաև արտերկրից, և քանի որ արտադրության ծավալները մեծանում են, շուկաները ընդլայնվում են, պետք է համախմբված աշխատել՝ տեղական շուկան զարգացնելու, վերամշակող արդյունաբերության ու արտադրության համար անհրաժեշտ պահանջարկը բավարարելու, ինչպես նաև ոլորտի առջև դրված մյուս խնդիրները լուծելու համար:
Նախկին նախարար Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և, շնորհավորելով Գեղամ Գևորգյանին,պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել նրան և նախարարության թիմին հետագա գործունեության մեջ, կիսվել ձեռք բերված փորձով:
Գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ բարձր վստահության համար և հավաստիացրել, որ նախարարությունը կներկայացնի այն ուղենիշները, որոնք թույլ կտան վերափոխել գյուղատնտեսությունը և հնարավորություն ստեղծել գյուղացիական տնտեսությունների համար՝ զբաղվելու այնպիսի գյուղատնտեսությամբ, որի արդյունքում էականորեն կբարելավվի նրանց կյանքի որակը: Գ. Գևորգյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի, ինչպես նաև ոլորտի զարգացմանը հետագայում աջակցելու պատրաստակամության համար:
15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ ReutersԼիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...
15:25 25.11.2024
Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասինՀնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...
15:20 25.11.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...
15:14 25.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...
15:10 25.11.2024
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղըՍինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ըՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...