20:01 16.10.2018
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց իր հրաժարականի մասին, ինչի մասին արդեն իսկ ակնարկել էր France24-ին տված հարցազրույցում ու հաստատել այս օրերին ունեցած ելույթների ժամանակ։ Այս պահին Փաշինյանը շարունակում է ներկայացնել հրաժարականի պատճառն ու իրենց մտահղացումը։
Այսօր տված մեկ այլ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ իր հրաժարականի տեքստի մեջ ոչ մի սենսացիա չի լինելու, ու պարզաբանել, որ բոլորն էլ հասկանում են, որ այս ամենը արվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար։
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում հենց հիմա, ոչ թե 2 կամ 3 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ պետք էր ավելի լավ, խորը հասկանալ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, որոնք բնականոն կերպով հանգեցրին հասարակության պահանջին՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Իր հրաժարականը, վարչապետի խոսքով, ռիսկեր չի պարունակում, քանի որ հասարակության գերակշիռ մասը համաձայն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
«Ես կարծում եմ, որ ցանկացած լեգիտիմ ղեկավար չպետք է մտածի և անհանգստանա հրաժարական տալիս: Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունն աննախադեպ է, և այս քայլերով մենք մեր հեղափոխությունը ավարտին կհասցնենք: Մենք այսօր արդեն ունենք ուրիշ երկիր»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանից ShantNews.am-ը հետաքրքրվել էր՝ ի՞նչ ժամկետներ պետք է պահպանել վարչապետի հրաժարականի ու նոր Ազգային ժողովի ընտրությունների անցկացման միջև։ Մասնագետը նշել էր, որ հրաժարականից հետո 14 օր է անհրաժեշտ վարչապետի կրկնակի չընտրվելու ու ևս 30-45 օր՝ Ազգային ժողովի լուծարման ու նոր ընտրությունների անցկացման համար։
Այվազյանը պարզաբանել է, որ սա կապված է ոչ թե քաղաքական համաձայնությունների, այլ մաթեմատիկայի ու սահմանադրական հիմքերի հետ։ Թե ինչ է սպասվում վարչապետի հրաժարականից հետո, կարող եք տեսնել այստեղ։
23:59 27.04.2025
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըԴպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...
23:50 27.04.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելությունՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
23:35 27.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիաՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...
23:28 27.04.2025
Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...
23:16 27.04.2025
Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվելՍևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...
23:03 27.04.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքիցԱպրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...