17:43 16.10.2018
23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել: Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Միհրան Պողոսյանը հետևյալ գրառումն է արել.
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ կայացված որոշմամբ` ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց պատժի հետագա կրումից»:
Կառավարության ֆեյսբուքյան էջը դեռ սեպտեմբերի 4-ին հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն բացառիկ որոշում է կայացրել ցմահ դատապարտյալին տասնամյակներ անց ազատ արձակելու մասին: Դատապարտյալը՝ Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Միացյալ Նահանգներում 2 անձի սպանելու համար:
Սա Հայաստանի համար բացառիկ որոշում է, ՀՀ պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են 2 անգամ, այն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Մինչդեռ Օգանեսյանը առողջ է, կարող է ազատվել լավ վարքի համար:
«Միանշանակ պայմանավորում եմ դա օրենքի շրջանակում գործելու ու հենց իշխանափոխության, հեղափոխության արդյունքով»,- ասել է փաստաբան Միհրան Պողոսյանն ու հավելել, որ դատապարտյալը ազատազրկման ընթացքում իրեն լավ է դրսևորել, ունեցել պատշաճ վարքագիծ, անգամ ընտանիք է կազմել ու երեխա ունեցել, աշխատել է:
Փաստաբանի խոսքերով՝ ցմահ դատապարտյալի ազատ արձակումը կարող է լավ օրինակ լինել մյուս ազատազրկվածների համար:
20:16 08.04.2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցիՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: […] ...
20:06 08.04.2025
15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայումԱնգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […] ...
19:55 08.04.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետՄիացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ: Ողջունելով Հանրապետության նախագահին, Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է. «Իմ և Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը: Մենք […] ...
19:50 08.04.2025
Օվեչկինը NHL-ի շաբաթվա առաջին աստղն է«Վաշինգտոն Քեփիթալզի» ավագ Ալեքսանդր Օվեչկինը ճանաչվել է Հոկեյի ազգային լիգայի շաբաթվա առաջին աստղ։ 39-ամյա հարձակվողն ապրիլի 6-ին խփել էր իր 895-րդ գոլը և շրջանցել կանադացի Ուեյն Գրեցկիին` դառնալով NHL-ի գլխավոր ռմբարկուն: Նախորդ շաբաթվա ընթացքում Օվեչկինն անցկացրել է չորս հանդիպում և վաստակել 6 (5+1) միավոր։ ...
19:44 08.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ընդգծել է ԱՄՀ հետ համագործակցության առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով […] ...