20:00 16.10.2018
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր հյուպատոս Մոխթար Շահ Հուսեինին:
Օգտվելով առիթից՝ հյուպատոսը նախ՝ շնորհավորել է ծառայության պետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, ապա շնորհակալություն հայտնել՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար:
Մոխթար Շահ Հուսեինին կարևորել է հատկապես վերջիններիս կապն ընտանիքի հետ ապահովելու խնդիրը, ինչին ի պատասխան՝ Ա. Մխոյանը նշել է, որ տեսազանգի համակարգն արդեն իսկ փորձարկվել է ՀՀ ԱՆ որոշ քրեակատարողական հիմնարկներում, իսկ 2018 թվականի նոյեմբերի 1-ից տեսազանգի տրամադրման իրավական հնարավորություն ընձեռող որոշումը կմտնի ուժի մեջ և կգործի բոլոր քրեակատարողական հիմնարկներում:
Ծառայության պետը հավելել է նաև, որ նախատեսվում է ծրագիր իրականացնել, համաձայն որի՝ իրանցի դատապարտյալները հնարավորություն կստանան ցանկության դեպքում, ելնելով ազգային և կրոնական նախապատվությունից, ինքնուրույն պատրաստել իրենց կերակրատեսակները:
Իրանցի ազատազրկված անձանց բուժօգնության հարցերի առնչությամբ Արտյոմ Մխոյանը շեշտել է, որ օտարերկրյա քաղաքացիները նույնպես ստանում են պատշաճ բուժօգնություն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, և չկա ոչ մի խոչընդոտ վերջիններիս հնարավորության դեպքում հետազոտությունները և բուժումը քաղաքացիական բուժհաստատություններում կազմակերպելու համար:
Հյուպատոսը հայտնել է թե իրենք լիարժեք տեղեկատվություն չեն ստանում Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող իրանցի դատապարտյալների մասին: Ծառայության պետը նշել է, որ իր կողմից տրվել է համապատասխան հանձնարարական օտարերկրյա քաղաքացիների կալանավորման կամ քրեակատարողական հիմնարկից ազատման դեպքերում եռօրյա ժամկետում իրազեկել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին:
Քննարկվող թեմաների լայն շրջանակում ընդգրկվել են նաև դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), Հայաստանի Հանրապետությունում սպասվող համաներմանը, դատապարտյալների զբաղվածությանն առնչվող հարցեր:
Երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել երկկողմ համագործակցության արդյունքում մշակել համատեղ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալներին աշխատատեղերով ապահովելուն:
09:51 09.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...
09:50 09.04.2025
ԱՄՆ նախագահի ավագ որդին կայցելի ՌումինիաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին Ռումինիա կժամանի ապրիլի 28-ին՝ երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է g4media.ro պորտալը։ Պորտալի աղբյուրների համաձայն՝ Ռումինիա այցը Արևելյան Եվրոպայի երկրներ ուղևորության մի մասն է, որի ընթացքում Թրամփ կրտսերը կայցելի նաև Պրահա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Բելգրադ և Սոֆիա։ Նա Բուխարեստում նախատեսված հանդիպումներ չունի քաղաքական գործիչների […] ...
09:42 09.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […] ...
09:40 09.04.2025
Al Jazeera. ԱՄՆ ավիակիր Carl Vinson-ը կժամանի Մերձավոր ԱրևելքԱՄՆ նավատորմի Carl Vinson ավիակիրն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք՝ աջակցելու Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեջ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Vinson ավիակիրի գլխավորած հարվածային խումբն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք»,- ասել է նա։ Հեռուստաալիքի զրուցակիցը հավելել է, որ ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում զորքերի և տեխնիկայի […] ...
09:30 09.04.2025
Դեպի Սյունիքի ամենահեռավոր համայնք՝ Մեղրի. Աննա ՀակոբյանԱպրիլի 12-ին սպասում ենք բոլորիդ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում` Ագարակի մշակույթի տանը` մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի բանախոսություններին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել տեսանյութ։ ...
09:18 09.04.2025
Դեսպան Հարությունյանը Ջամայկայում կմասնակցի «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանըՄարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը (#DiplomaticWeek2025) մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա […] ...