23:05 16.10.2018
Ֆեյսբուքյան գրառումը դատական հայցի հիմք է դարձել …
Սոցցանցում հնչած կարծիքը վիրավորե՞լ է Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորին, թե՞ ոչ: Այս հարցն են վիճարկում նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը և համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը: Նախկին ռեկտորը Համբարյանին դատի է տվել այն բանի համար, որ վերջինս իր գրառումներով վիրավորել է նախկին ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը, զրպարտել նրա անձը: Իսկ հայցվոր կողմը դիտարկում է «տխրահռչակ» և «վատահամբավ» արտահայտությունները, որոնք հնչեցրել է դասախոս Գագիկ Համբարյանը: Շիրակի պետական համալսարանի ռեկտորը պահանջում է գրառումների հերքում և վիրավորանքի համար 1 մլն դրամ փոխհատուցում: Պատասխանող կողմը չի հերքել, որ նման արտահայտություններ արել է, որոնք, ըստ Գագիկ Համբարյանի, արտահայտել են հանրային կարծիքը:
«Վատահամբավ և տխրահռչակ»՝ դա իմ կարծիքը չէ նրա մասին: Քանի որ ես քաղաքագետ և վերլուծաբան եմ, իսկ ինձ միայն Ֆեյսբուքում հետևում է 13 հազարից ավելի մարդ: Ես մեխանիկորեն ուսումնասիրում եմ ՀՀ և Գյումրիի պաշտոնյաների մասին գրառումները: Ես իրավունք ունեմ հանրագումարի բերելու հասարակության թեկուզև որոշ շերտի կարծիքը այդ անձի վերաբերյալ»,- shantnews-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը:
Նա նաև նշել է, որ «տխրահռչակ» և «վատահամբավ» բառերը վիրավորական չեն:
«Խորհուրդ կտամ պարոն Մինասյանին այսօրևեթ դատի տալ Նիկոլ Փաշինյանին , որովհետև ընդամենը մի քանի օր առաջ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը տխրահռչակ անվանեց ՀՀԿ-ականներին, իսկ Սահակ Մինասյանը փոքր, շարքային հանրապետական չէ, այլ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Ուրեմն խորհուրդ կտամ դատի տալ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա էլ է իրեն տխրահռչակ անվանել»,- ասել է Գագիկ Համբարյանը :
Նա այսօր հակընդդեմ հայց է ներկայացրել, որով նաև ինքն է նախկին ռեկտորից իր հասցեին հնչած վիրավորական արտահայտությունների համար փոխհատուցում և հերքում պահանջում: Իսկ հայցվոր կողմն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել:
15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել15:40 25.11.2024
Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, լեգենդար մեքսիկացի Սաուլ Ալվարեսն արձագանքել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի մարտահրավերին։ Մեկ շաբաթ առաջ 27-ամյա Փոլն ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին և մարտահրավեր նետել Ալվարեսին: «Երբ ես ավարտում եմ […] ...
15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ ReutersԼիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...
15:25 25.11.2024
Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասինՀնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...
15:20 25.11.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...
15:14 25.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ըՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...