Անընդունելի է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակմանը խորհրդարանը չի ներառվել. Արմեն Աշոտյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+23.24 oC

Անընդունելի է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակմանը խորհրդարանը չի ներառվել. Արմեն Աշոտյան

16:20 16.10.2018

ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ արդյոք ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: Պատգամավորը հարցն անպատասխան է թողել: Նա պարզապես տեղեկացրել է, որ այդ հարցի շուրջ այսօր խմբակցության անդամները հանդիպում են ունենալու փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Աշոտյանը նշել է՝ իր համար անընդունելի է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներում խորհրդարանը չի ներառվել:

«Ասել, որ պառլամենտական հանձնաժողովը, որ այստեղ ստեղծվել էր, գրել է իր առաջարկությունները, տվել է, մենք ներառել ենք, չի նշանակում պառլամենտի ներառում՝ որպես համահեղինակ:

Հիշում եք, որ վերջին՝ գործող օրենսգիրքն այդպես չէ մշակվել: Այն մշակվել էր 4+4+4+4 ֆորմատով: Այն մշակվել էր երկարատև աշխատանքային գործընթացի շնորհիվ»,- նշել է պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄՊՀ-ն հարուցել է վարույթ «Յուտաքսի» ընկերության կողմից առերևույթ մոլորեցնող հրապարակման առնչությամբ

12:15 07.10.2024

ՄՊՀ-ն հարուցել է վարույթ «Յուտաքսի» ընկերության կողմից առերևույթ մոլորեցնող հրապարակման առնչությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «Յուտաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Ընկերությունը «Utaxi» ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ամենամատչելի տաքսին Երևանում, ամենացածր սակագները դեպի մարզեր, անհավատալի՞ է, ներբեռնիր և համոզվիր» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ պատվեր գրանցելիս որոշ դեպքերում «Utaxi» հավելվածում առաջարկվող գներն ամենամատչելին չեն։ ...

Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից

12:10 07.10.2024

Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հոկտեմբերի 4-ին «Ջրվեժ անտառապարկի» տարածքից ապամոնտաժելու միջոցով փորձել են գողանալ մոտ 100 մետր մետաղյա խողովակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողության փորձը կատարելու կասկածանքով, ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել հինգ տղամարդիկ, որոնցից չորսը՝ Երևանի, մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Իսրայելը պայքարում է Մերձավոր Արևելքում խաղաղության և բարգավաճման համար․ Իսրայելի նախագահ

12:04 07.10.2024

Իսրայելը պայքարում է Մերձավոր Արևելքում խաղաղության և բարգավաճման համար․ Իսրայելի նախագահ

Իսրայելը պայքարում է Մերձավոր Արևելքում խաղաղության և բարգավաճման համար, և ողջ միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն աջակցի նրան այս պայքարում։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականների կողմից Իսրայելի վրա հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ, որը հանգեցրեց տարածաշրջանում զինված հակամարտությունների սրմանը։ Պետության ղեկավարի գրասենյակի համաձայն, Հերցոգը վաղ առավոտյան ժամանել է Գազայի […] ...

SHANTNEWS

12:00 07.10.2024

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:57 07.10.2024

Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել են աշնանացան ցորենի նախացանքի աշխատանքները, կատարվել են բանջարանոցային մշակաբույսերի, հնդավորների, խաղողի, ընկույզի, նախալեռնային շրջաններում կարտոֆիլի բերքահավաք, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի և հնդավորների բերքահավաքը։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենը կտցել է, […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը

11:53 07.10.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը՝ կառավարության հետ չհամաձայնեցված նրա արտասահմանյան այցերի պատճառով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մեր սահմանադրությունը այն հիմնարար ակտն է, որում հատկապես արտացոլված է վրաց ժողովրդի կամքը, հետևաբար, դրա կանխամտածված, բացահայտ խախտումը չի կարող անարձագանք մնալ։ Ելնելով դրանից՝ խորհրդարանական մեծամասնությունը […] ...

BACK_TO_TOP