Շիրակի մարզում այս տարի ավելի քան 700 աշխատատեղ բացելու ձեռնարկն արդյո՞ք կիրագործվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզում այս տարի ավելի քան 700 աշխատատեղ բացելու ձեռնարկն արդյո՞ք կիրագործվի

16:30 16.10.2018

Շիրակի մարզում միայն այս տարի նախատեսվում է ավելի քան 700 նոր աշխատատեղ բացել: Սա տարեսկզբին ներկայացված ներդրումային ծրագրերի խոստումներից է, բայց տարեվերջին արդեն պարզ կդառնա, որ նշված քանակը դժվար թե ապահովվի: Սպասվող կամ արդեն եղած ներդրումները մարզում հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում են։ Շիրակի մարզում այս ճյուղն է համարվում զարգացող, իսկ արտադրողները հիմա ներկրվող հումքով են աշխատում, և արտադրանքն էլ ավելի շատ արտահանվում է:

Տեքստիլ արտադրությունում արդեն հայտնի «Լենտեքս» ընկերությունը նախատեսում է մոտ 2 մլրդ դրամի ներդրում երեք տարվա ընթացքում, որը բարձրորակ հումք ձեռք բերելու համար է: Ընկերությունը կօգտվի հումքի ներմուծման արտոնություններից, սահմանին մաքսատուրք չի վճարում, ավելացված արժեքի հարկն էլ կառավարությունը 3 տարով հետաձգել է:

Տրված արտոնությունը «Լենտեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանը համեմատում է անտոկոս վարկի հետ, որի դիմաց պարտավորվում է 60 նոր աշխատատեղ ստեղծել: Շուտով տեղում նաև արհեստական թելերի արտադրություն կգործարկվի, գործվածքային հաստոցներ են ձեռք բերվելու, որ քաթան գործեն:

Արտահանման հիմնական շուկան դարձյալ մնում է Ռուսաստանը: Ռուբլին արժեզրկվել է, ինչը վնաս է հասցնում արտադրողի շահերին: Տնօրենի խոսքերով՝ արժեզրկումը ոչ թե արտադրանքի գնաճի է հանգեցրել, այլ շահույթն է նվազել:

Գյումրիի նախկին Գուլպա-նասկեղենի ֆաբրիկայում նոր ընկերություն է սկսել գործել՝ ջինսե տաբատներ են արտադրելու իտալացի գործարարների պատվերներով: Նոր սերնդի մեքենաներ են ներկրել, որոնցով աշխատել դեռ սովորում են:

«Ռ․ Զաքարյան» ՍՊԸ հիմնադիր Հովիկ Զաքարյանն է նշում, որ նախատեսում են բացել 70 աշխատատեղ, այժմ 20 մարդու գրանցել են, ովքեր փորձաշրջան են անցնում։ Ջինսե տաբատներն այստեղ նաև ջերմային մշակման են ենթարկվելու։ Դրա համար ևս հատուկ հաստոցներ են ներկրվել։

Այս ընկերության տնօրենն էլ է դիմել կառավարությանը, որպեսզի օգտվի ավելացված արժեքի հարկի վճարումը 3 տարով հետաձգելու արտոնությունից և սպասում է պատասխանի: Իտալացի մասնագետների հետ փորձնական աշխատելուց հետո, 2 ամսից հնարավոր է՝ հայկական ջինսե տաբատները շուկայում հայտնվեն:

Արթիկի նախկին 7-րդ դպրոցի շենքը նույնպես արտադրական նպատակներով է օգտագործվելու: Կառավարությունն այն 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնել «Չեխ-արմ-ինվեստ» ընկերությանը: Տեղում կազմակերպվելու է հագուստի արտադրություն, իսկ շուկան դարձյալ արտերկիրն է: 3 տարում 1 մլն դոլարի ներդրում է կատարվելու, 500 աշխատատեղ է բացվելու: Ծրագիրը դեռ շինաշխատանքների փուլում է:

Տանիքի վերանորոգմանը զուգահեռ, նաև ներսի միջնապատերն են քանդվում, շենքն արտադրական կառույցի է հարմարեցվելու, քանի որ հոսքագծեր են տեղադրվելու։ 500 աշխատատեղին Արթիկում սպասելու են դեռևս 3 տարի, իսկ տարբեր ներդրումային ծրագրերով այս տարվա համար նախատեսված ավելի քան 700 աշխատատեղի կեսն էլ մարզում չի ապահովվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP