Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին

12:12 16.10.2018

Կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամները քվեարկությամբ հավանություն տվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, ինչից հետո այն պետք է ուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը, որտեղ, ըստ նախնական հայտարարությունների, խմբակցությունները, ընդհանուր առմամբ, համաձայն են հիմնական փոփոխությունների հետ։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում նախորդի համեմատ հիմնական փոփոխություններից են ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար կլինի 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս։ Ըստ Զեյնալյանի՝ սրա նպատակը կուսակցական բազմազանությունն ապահովելն է։ Նույն նպատակով իջեցվել է նաև ընտրագրավը՝ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից իջեցվելով 7500-ապատիկի։

Իսկ մանդատների բաշխումը լինելու է ոչ թե առնվազն 3, այլ առնվազն 4 կուսակցությունների/դաշինքների միջև։

Կներառվի նաև կանանց քվոտայի ավելացումը, և գործող 25 տոկոսի փոխարեն այս օրենսգրքով ընտրությունները կազմակերպելու դեպքում ԱԺ պատգամավորների առնվազն 30 տոկոսը կլինեն կանայք։

Օրենքի պահանջ կլինի հեռուստատեսությամբ մասնակից կուսակցությունների ու դաշինքների առաջին համարների մասնակցությամբ հեռուստաբանավեճը։ Կավելացվի նաև նրանց քարոզչության հեռարձակման ծավալը։

Զինծառայողների ազատ ընտրության կազմակերպման համար պարտադիր կլինի, որ նրանց հրամանատարներն ու պետերը միևնույն ժամանակ չգտնվեն քվեարկության սենյակում կամ միաժամանակ չքվեարկեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

23:59 27.04.2025

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ կրթության, […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

23:50 27.04.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ իր դռները բացելով ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար: Կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով՝ 8 լեզվով: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

23:35 27.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է էստոնիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և […] ...

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

23:28 27.04.2025

Սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կկիրառվի ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

23:16 27.04.2025

Սևիլիայում «Բարսելոնայի» երկրպագու է ձերբակալվել

Սևիլիայում, որտեղ կայացել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, կատալոնական ակումբի երկրպագու է ձերբակալվել։ Պարզվել է` նա մադրիդյան թիմի երկրպագուի քիթն է կոտրել, հաղորդում է Tiempo de Juego-ն: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը: ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

23:03 27.04.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Օշականում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով […] ...

BACK_TO_TOP