«Անուշարան»-ը կփակենք ու բոլորդ ուրախ կլինեք. Սամվել Բալասանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

«Անուշարան»-ը կփակենք ու բոլորդ ուրախ կլինեք. Սամվել Բալասանյան

23:51 15.10.2018

Գյումրիի ավագանու հերթական նիստում օրակարգի 19 հարցերի մեծ մասը նորից առնչվել է դրամական հատկացումներին: Տեղական բյուջեից գումարներ են հասցեագրել համայնքային ենթակայության մարզական, նախադպրոցական ու արվեստի դպրոցներին: Բայց ամենաթեժ քննարկումը ստացվեց, երբ հոկտեմբերի կեսին օրակարգային դարձան ամանորյա միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը: Թե ինչու է դեռ երկու ամիս առաջ ավագանու նիստի քննարկման հարց դառնում ամանորյա միջոցառումների համար բյուջեից գումար հատկացնելը, քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը այսպես է մեկնաբանել:

«Նախագիծը կազմել ենք հիմա, որովհետև մենք հիմա ունենք միջոցառումներ ու մրցույթ, որոնք պարտադիր պետք է անցկացնենք, այդ իսկ պատճառով մի 2 ամիս շուտ ենք ներկայացնում, որ կարողանանք մրցույթն անցկացնել ու էս ծախսերը կարգավորել»,- ամանորյա ծախսերի  նախահաշիվը  այսպես է հիմնավորել  տիկին Ջիլավյանը:

Իսկ մրցույթ ասածն էլ վերաբերում է տոնական պարկերի ձեռքբերմանը: Ամանորի միջոցառումների համար քաղաքի բյուջեից յոթ միլիոն դրամ է հատկացվելու, այսինքն այնքան, որքան նախորդ տարի: Նույնն է մնալու քաղաքի գլխավոր տոնածառի արտաքին տեսքն ու չափերը։ Ընդհանուրի  մեջ «Գալա» խմբակցության անդամներին հետաքրքրեց ամանորյա պարկերի ձեռք բերման  ու մրցույթի անցկացման գործընթացը:

«Շահարկումներ են լինում, քաղաքապետարանն էլ ամեն անգամ ասում է՝ անցկացնում եմ բաց  մրցույթ, մրցույթով մասնակցում են  այս կամ այն կազմակերպությունները։ Հարցս այսպես է, հնարավո՞ր է՝ պատահի այնպես, որ այդ մրցույթներին «Անուշարան»-ը չմասնակցի»,- հետաքրքրվել է «Գալա» խմբակցության ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանը:

«Նկատել է, որ վերջին տարիներին մրցույթները շահող կազմակերպությունը շատ բուռն ցանկություն է հայտնում միայն պարկերը գնել «Անուշարանից»,էդ դինամիկա է»,- թիմակցի միտքը այսպես է շարունակել Արման Գրիգորյանը:

Պարկերի պարունակության , մրցույթին մասնակցող միջնորդ ընկերությունների թեմային արձագանքել է  քաղաքապետն ու  վրդովված առաջարկել ասյ անգամ ամանորյա պարկեր կապել ավագանու անդամների նախասիրությամբ:

«Էդ «Անուշարան»-ը, որ փակենք, բոլորդ ուրախ կլինեք, թող փակվի որ էդ  «Անուշարան»-ի տորթն ու կոնֆետը էլ չուտեք» ,- ամանորյա պարկերի քննարկմանը այսպես է արձագանքել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Իսկ  քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն էլ հայտարարել է, որ 2014 թվականից «Անուշարան» ընկերությունը մրցույթին չի մասնակցել: Մնացածը մրցույթը հաղթող  միջնորդ կազմակերպության «աղա քեֆն է», թե  որտեղից կկատարի իր գնումներն ու կմատակարարի ամանորյա տոպրակները քաղաքապետարանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

12:44 25.11.2024

Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը: «Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե […] ...

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

12:35 25.11.2024

Տեսագրվել է Վիլնյուսում ինքնաթիռի կործանման պահը

Տեսանկարահանվել է Վիլնյուսում DHL բեռնատար ինքնաթիռի կործանման պահը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրուկ իջնում, ապա պայթյուն է տեղի ունենում։ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է DHL բեռնատար ինքնաթիռ։ Ինքնաթիռն ընկել է, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել։ Ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի […] ...

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

12:27 25.11.2024

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններ

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

12:20 25.11.2024

Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցը

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

12:12 25.11.2024

Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:05 25.11.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...

BACK_TO_TOP