Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Նիդերլանդների թագավորության դատական խորհրդի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+11.06 oC

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Նիդերլանդների թագավորության դատական խորհրդի պատվիրակությանը

00:01 16.10.2018

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, տեղեկացնում են հանրային կապերի և տեղեկատվության վարչությունից:

Պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առաջին հանդիպումը սկսեց Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ օրակարգային հարցերի քննարկմամբ:

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Հոլանդիայի գործընկերների այցը Հայաստան՝ այն համարելով Խորհրդի միջազգային կապերի ամրապնդման առաջին քայլերից:

Խոսքն ուղղելով Թաքվոր Ավեդիսյանին՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ առանձնացվել է հարցերի մի շրջանակ, որը հետաքրքրում է Խորհրդի անդամներին և որի քննարկումն արդյունավետ կլինի բոլորի համար.

«Ուրախացա, որ հատկապես Դուք եք ժամանել Հայաստան, քանզի Ձեր խորհրդատվությունը մեզ համար կարևոր կլինի հատկապես արդարադատության ծախսատարության գնահատման, մշտադիտարկման կազմակերպման, գործերի քննության ողջամիտ ժամկետների չափորոշիչների որոշման ու շատ այլ հարցերում»:

Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակության ղեկավար Թաքվոր Ավեդիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով.

«10 տարի առաջ մենք հանդիպել ենք, այժմ մենք ցանկանում ենք սովորել նաև ձեզանից: Մենք պատրաստակամ ենք ոչ միայն փոխանցելու մեր երկրի արդարադատության փորձը, այլև մեզ հետ տանելու մեր հայաստանյան գործընկերների լավագույն մտքերը՝ դրանք զարգացնելու և կիրառելու նպատակով»:

ԲԴԽ նախագահը նկատեց նաև, որ մեզանում հիմա կան բավականին հետաքրքիր քննարկումներ՝ կապված անցումային խնդիրների լուծման հետ, մասնավորապես՝ սահմանադրական պատասխանատվության արդարադատության ձևավորման ուղղությամբ:

«Ձեր երկիրն այն եզակի երկրներից է, որ բարձրաստիճան պաշտոնյաների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Գերագույն դատարանում՝ առաջին ատյանի կարգով ՝ առանց բողոքարկման իրավունքի: Սա ևս հետաքրքիր է, և կցանկանայինք քննարկման առարկա դարձնել, թե այդ մեխանիզմների տարրերը մեզ մոտ ներդնելու ինչպիսի հեռանկարներ կարող են ունենալ»:

Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորելով մշտադիտարկման մեխանիզմի արդյունավետությունը՝ որպես արդարադատության որակի գործուն համակարգի՝ Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի անդամ, Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանը նկատեց, որ բացի մշտադիտարկման հիմնական արդյունքներից, տարեկան երկու անգամ յուրաքանչյուր դատարան հաշվետություն է ներկայացնում Դատական խորհրդին՝ գործերի քննության ժամկետների ուշացման հետ կապված հարցերի մասին:

«Մենք մեզ դիտում ենք որպես հանրության աչք դատարանների վրա և որակի համակարգի վերահսկման համար ունենք երկու մեխանիզմ՝ օնլայն դատարանների օգտատերերի բավարարվածության ուսումնասիրություն և Այցելությունների կոմիտե, որի 16 անդամները տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, ովքեր այցելում են դատարաններ, տեղում ծանոթանում խնդիրներին և դրանք ներկայացնում Դատական խորհրդին: Այս երկու մեխանիզմները մեզ օգնում են որպես Խորհուրդ ավելի արդյունավետ գործել»,- եզրափակեց Թաքվոր Ավեդիսյանը:

Քննարկման առանցքում էին նաև դատարանների ու դատավորների անկախությանը, գործերի բաշխմանն ու քննության ողջամիտ ժամկետներին, հանրային վստահության կարևորությանը, հասարակության հանդեպ հաշվետվողականության դերի բարձրացմանն առնչվող հարցերը:

Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահը և Խորհրդի անդամները նկատեցին, որ շատ հետաքրքիր մտքեր հնչեցին, որոնք հաշվի առնելով, կփորձեն ավելի արդյունավետ լուծումներ գտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

16:41 25.11.2024

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […] ...

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

16:36 25.11.2024

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Դևիսի գավաթի խաղարկության հաղթող։ Իտալացի թենիսիստները եզրափակչում 2-0 հաշվով պարտության են մատնել Նիդերլանդների հավաքականին։ Առաջին մրցավեճում Մատեո Բերետինին (35-րդ ռակետ) 6-4, 6-2 հաշվով հաղթել է Բոտիկ վան դե Զանդսխյուլպին (80-րդ ռակետ)։ Երկրորդ մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 7-6, 6-2 հաշվով առավելության է հասել Տալոն Գրիկսպուրի (40-րդ ռակետ) նկատմամբ։ […] ...

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

16:29 25.11.2024

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն […] ...

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

16:24 25.11.2024

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄ նախարարը: «Այսօր ընդլայնված կազմով քննարկել ենք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ […] ...

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

16:17 25.11.2024

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

16:12 25.11.2024

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...

BACK_TO_TOP