21:13 15.10.2018
Պարզվում է՝ «նոր» Հայաստանում էլ «նոր» մարզերի ղեկավարներն իրենց «հետ գցած» գումարներով, տներով ու հողամասերով այդքան էլ չեն զիջում «հին» Հայաստանի մարզային իշխանություններին: Կուտակած ունեցվածքի առումով տարբերությունը մեկն է՝ միլիարդատերերի փոխարեն հիմա արդեն միլիոնատերեր են:
Մեկը միլիոնատեր է, մյուսը «հետ գցած» փող չունի, երրորդը՝ սեփական տրանսպորտային միջոց, մյուսն էլ՝ և՛ «հետ գցած» գումար, և՛ հողամասեր ու տներ, անգամ՝ «Կռազ»-ներ:
SHANTNEWS.am-ը փորձեց պարզել, թե Հայաստանի մարզպետներից ո՞վ է ամենից հարուստը, ո՞վ՝ «ամենաաղքատը» կամ համեստ միջոցների տեր: Այս ամենը ներկայացնում ենք` ըստ օրինական գրանցված հայտարարագրերի:
ԱՌԱՆՑ ՍԵՂԱՆ ԵՎ ՄԻՆԻՄԱԼ ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՎ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ՄԱՐԶՊԵՏԸ
Այսպիսով, առաջին հորիզոնականում Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է: Նրա նշանակումը հաստատվեց նախորդ կառավարության նիստում: Մինչ այդ Ղուկասյանը փոխմարզպետի պաշտոնն էր զբաղեցնում:
Այս նկարը համացանցում հենց նրա ձեռքով հայտնվեց՝ կից գրառմամբ.
«Այ այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը՝ առանց սեղան և մինիմալ հարմարության: Դիմավորեցին ինձ այսպես, հետևությունները թողնում եմ ձեզ: Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է: Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»:
Պարզապես նախկին փոխմարզպետն էր իր հետ տարել աշխատասենյակի գույքը: Կառավարության վերջին նիստից հետո SHANTNEWS-ը նորանշանակ մարզպետից հետաքրքրվեց, թե արդյո՞ք արդեն նախկին մարզպետն էլ է իր հետ տարել գույքը: Հավաստիացրեց, թե ամեն ինչ իր տեղում է: Չմոռանանք մարզպետին անդրադառնալու բուն պատճառը:
Այսպիսով, Լոռու մարզպետի պաշտոնն զբաղեցնող Անդրեյ Ղուկասյանը դեռ փոխմարզպետ եղած ժամանակ հայտարարագրել է բնակարան, հասարակական նշանակության շինություն, հողամաս, բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, մեկ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ MERCEDES-BENZ ML 35, պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ Ղուկասյանը հայտարարագրել է 8․500․000.00 ՀՀ դրամ. ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը կազմել է 3․500․000.00 ՀՀ դրամ:
ԱՌԱՆՁՆԱՏՆՈՎ ՈՒ ԵՐԵՔ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ՄԱՐԶՊԵՏԸ
Կուտակած հարստությամբ առաջատարները, կարծես թե, նորանշանակներն են: Դրամական միջոցներով, բայց ոչ անշարժ գույքով, Լոռու մարզպետին փոքր-ինչ զիջում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մինչ մարզպետի պաշտոնն զբաղեցնելը, նա բնապահպանության փոխնախարարն էր: Նրա ունեցվածքը ներկայացնում ենք՝ ըստ այդ պաշտոնում եղած ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի:
Նախկին փոխնախարար մարզպետը ներկայացրել է չորս անշարժ գույք, որից մեկը՝ առանձնատուն, իսկ մյուս երեքը՝ հողամաս: Որպես շարժական գույք է հայտարարագրել «MERCEDES–BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 1 միլիոն 100 հազար դրամ ու 90 հազար ռուսական ռուբլի, իսկ եկամուտները՝ 41 հազար 650 դրամ, որն ստացվել է աշխատավարձից:
Ի դեպ, 2017-ի ԱԺ ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից թիվ 8 ընտրատարածքում առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու, սակայն հավաքել էր ընդամենը 420 ձայն։
«KRAZ»-ով ՈՒ «GAZ»-ով ՄԱՐԶՊԵՏԸ
Դրամական միջոցներով մյուսներին քիչ զիջող, բայց անշարժ գույքով առաջատար ՀՀ Տավուշի ՔՊ-ական մարզպետ Վահե Ղալումյանը պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում բավական «բազմերանգ» կարողություններ է ներկայացրել:
Մարզպետն ունի 4 հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, «Kraz 256», «Gaz 3302» մակնիշի ավտոմեքենաներ:
Մարզպետը դրամական միջոցներ չունի, բայց որպես եկամուտ հայտարարագրել է 150 հազար ռուսական ռուբլի, այն էլ, պարզվում է՝ նվեր է:
ԱՄԵՆԱԱՂՔԱՏ ՄԱՐԶԻ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՄԱՐԶՊԵՏԸ
Գործընկերներից մի քանի քայլ է ընդամենը հետ մնում Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Ոչ թե հեղափոխության օրերին է քիչ քայլել, այլ քիչ ունեցվածք է ձեռք բերել:
Նա հայտարարագրել է 7 անշարժ գույք, որից 1-ը՝ առանձնատուն, իսկ 6-ը՝ հողամաս: Սարուխանյանն ունի նաև «VAUXHALL ASTRA 1.8» մակնիշի ավտոմեքենա:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին․ հունիսի 1-ի դրությամբ Շիրակի մարզպետն ունեցել է 1 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոցներ և 341 հազար դրամ եկամուտ, որը նրա հունվար–հունիս ամիսներին ստացած աշխատավարձն է:
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՏԵՐ ԿՈՏԱՅՔՑԻՆ
Կոտայքի մարզպետը միակն է, ով, ի տարբերություն գործընկերների, պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար դրամ արժողությամբ:
Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Ունի նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները հունիսի 1–ի դրությամբ եղել են շուրջ 350 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 588 հազար դրամի չափով, որն ստացվել է աշխատավարձից:
ԱՄԵՆԱՔՆՆԱԴԱՏՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՄԱՐԶՊԵՏԸ
Թերևս ամենաշատը քննադատությունների կենտրոնում հայտնված մարզպետը Գարիկ Սարգսյանն է: Արարատի մարզպետին, այսպես ասած, մեղադրեցին անտեղյակության մեջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզ կատարած այցի ժամանակ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում նա չէր կարողացել հստակ ներկայացնել, թե ինչքան կաթիլային ոռոգվող այգի կա Արարատում: Բացի այդ՝ նրա որոշումներն ու նշանակումներն էլ մեծ մասամբ միանշանակ չեն ընդունվել հանրության կողմից: Սա իր հերթին:
Ի՞նչ կարողության տեր է երիտասարդ մարզպետը, ով մինչ այս պաշտոնն զբաղեցնելը, Նոր Կյանք համայնքի գյուղապետն էր:
Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 700 հազար դրամ և 80 հազար ռուբլի: Հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները 980 հազար դրամ են: Սարգսյանը հայտարարագրել է նաև 1 անհատական բնակելի տուն: Ավտոմեքենա այս մարզպետը չունի:
Հ.Գ. Սրանք տվյալներն էին այն մարզերի ղեկավարների, որոնք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը: Դեռևս թափուր են Արմավիրի, Սյունիքի և Արագածոտնի մարզերի ղեկավարների պաշտոններ, իսկ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը ունեցվածքի մասին փաստաթուղթը դեռ չի լրացրել: Նախկինում էլ այնպիսի պաշտոն չի զբաղեցրել, որ կարողանայինք, այլ հայտարարագրից ծանոթանալ նրա կարողությանը: Ի դեպ, չի բացառվում, որ նորերը գան ու իրենց «հետ գցած» գումարներով գերազանցեն գործընկերներին:
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:53 22.11.2024
Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համարՎլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...
21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...
21:38 22.11.2024
«Ինտեր Մայամին» կգլխավորի ՄասկերանոնԱրգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասինՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...
21:24 22.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...
21:17 22.11.2024
Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն էՀանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...