19:40 15.10.2018
Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
– ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է:
– ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի որ Հանրապետական կուսակցությունը քաղաքական ուժ է, ունի ծրագիր, ունի քաղաքական թիմ, ունի ասելիք ու անելիք: Ինչպես ցանկացած կուսակցություն, այնպես էլ Հանրապետականը՝ որպես քաղաքական ուժ, պետք է մասնակցի ընտրություններին: Սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը կքննարկի և որոշման մասին կտեղեկացնի:
– Դուք նշեցիք ընտրությունների անցկացման հավանականության մասին, այսինքն, ըստ Ձեզ, հավանականություն կա՞, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ չեն լինի:
– Ես միշտ փորձում եմ իրավական գնահատականներ տալ: Քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել, ապա մենք դեռ դե յուրե չունենք նման իրավիճակ: Վարչապետը հրաժարական կտա, ընտրությունների օրը կնշանակվի, և մենք ավելի կոնկրետ կխոսենք դրա մասին:
Իսկ Հանրապետական կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու մասին կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, անկախ նրանից՝ այդ ընտրությունները ափալ-թափալ են, շտապ են, հրատապ են, հապճեպ են, Հանրապետականը, նախ և առաջ, պետք է մասնակցի:
Բնականաբար հիմա ոչ բոլոր քաղաքական ուժերն են պատրաստ, բայց, անկախ ամեն ինչից, եթե լինում են համապետական ընտրություններ, քաղաքական ուժերը պետք է մասնակցեն, այդ թվում՝ ՀՀԿ-ն:
– Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի թվում, որպես ընդդիմություն, ո՞ր ուժերին եք տեսնում, որոնց հետո հետագայում ՀՀԿ-ն կցանկանար համագործակցել:
– Ընդդիմությունը այն է, որը ծրագրային քննադատում է իշխող կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ: Հիմա մայիսի 8-ից այս կողմ, բացի Էդուարդ Շարմազանովից և մի քանի հանրապետականից, խորհրդարանական ընդդիմությունից եղե՞լ են մարդիկ, որոնք ոչ թե անձնավորված, ոչ թե ինչ-որ բանից նեղացած, ոչ թե Facebook-ում իրար բան իրար նեղացած գրելուց հետո, այլ ծրագրային առումով քննադատած լինեն ներկայիս իշխանություններին:
Էսօր իրական քաղաքական ընդդիմությունը ՀՀԿ-ն է, և գուցե վերջին շրջանում նման միտումներ ցույց է տալիս Դաշնակցությունը, էն էլ մի մասը, իսկ արտախորհրդարանական ուժերից այդքան լավ չեմ պատկերացնում, թե ովքեր են, բայց որպես քաղաքական կուսակցություն, ես ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ արտախորհրդարանական ուժերից, բացի ՀՀԿ-ից, դեռ չեմ լսել փաստարկված քննադատություն Ղարաբաղյան հիմնահարցի, արտաքին քաղաքականության, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, ժողովրդավարության զարգացման, դատական անկախ համակարգի, իշխանությունների տարանջատման սկզբունքի և այլնի մասին:
Էսօր կա մի մեծ զանգված, որը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, և կա մի փոքր զանգված՝ ի դեմս Հանրապետականի, և մի քիչ էլ միգուցե Դաշնակցության, որոնք քաղաքական գնահատականներով համամիտ չեն Փաշինյանի վարած քաղաքականությանը:
Արտահերթ ընտրություններում մեզ պետք է, որ ձևավորվի և իրականանա իշխանություն և իրական ընդդիմություն: Քաղաքական համակարգը կարիք ունի գաղափարական, սկզբունքային ընդդիմության և ոչ թե ֆեյք՝ գրպանային ընդդիմության: Մենք շատ դեպքերում ունեցել են քաղաքական խնդիրներ, քանի որ մեր ընդդիմության ոչ ամբողջական զանգվածն է եղել գաղափարական: Հիմա «Լո՞ւյսն» է ընդդիմություն, թե՞ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ «Օրինաց երկիրը», որոնք իրար հերթ չտալով Փաշինյանին հավաստիացումներ են տալիս, որ իրենք ժողովրդի կողմից են: Նրանք լինելու են սերտ ընդդիմություններ: Փաշինյանին անհրաժեշտ է իր նման սուր ընդդիմություն:
– Խորհրդարանական արտահերթ ընտրություններում՝ որպես ընդդիմություն, կարո՞ղ եք ասել՝ որքան մարդ Ձեզ կսատարի:
– Նիկոլ Փաշինյանը, երբ իր շարժումը սկսեց, իր հետ քայլող 4 հոգուց բացի ոչ ոք չէր հավանում, որ մեկ ամիս հետո կդառնա երկրի վարչապետ: Քաղաքականության մեջ իրադրություններն ու իրավիճակները շատ արագ են փոխվում և շատ բան կախված է, թե ինչպիսի քարոզարշավ տեղի կունենա, ինչպիսի քաղաքական թիմով հանդես կգանք, կլինի՞ արդյոք սև ու սպիտակի, ասֆալտին փռելու, թե՞ այս անգամ կլինի գաղափարական պայքար, մարդկանց արանքից հանելու սպառնալիքներ կլինե՞ն, թե՞ կլինեն ազատ, արդար, թափանցիկ, առանց սպառնալիքների ընտրություններ, որտեղ մարդիկ չեն վախենա առանց վարանելու իրենց կարծիքն արտահայտել:
Ես գաղափարական, ծրագրային դեբատների. այլընտրանք ունենալու կողմնակից եմ: Եթե մենք մի մենաշնորհը փոխելու ենք ավելի վատ մենաշնորհով, որտեղ բոլորը Բրեժնևի նման պետք է ծափահարեն Փաշինյանին, ուրեմն մենք սպանելու ենք մեր երկրում բազմակարծությունը և ստեղծելու ենք նոր կուռքերի պաշտամունք: Եթե ընդդիմությունում ունեցանք հերթական ֆեյքեր, ապա քաղաքական համակարգը գնալու է ոչ թե առողջացման, այլ հերթական դեգրադացման ճանապարհով:
Այս ամենի արդյունքում մենք կունենանք հերթական հիասթափությունը: Մենք իրավունք չունենք քաղաքական գործընթացները էլի փողոցային պայքարի տանելու, և որպեսզի չլինի փողոցային պայքար, պետք է ձևավորվի իրական ընդդիմություն և իրական իշխանություն ու Ազգային ժողովում լինի սուր ու գաղափարական քննադատություն, այլ ոչ թե ֆեյք ընդդիմություն:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...