11:21 15.10.2018
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգում ունեցած հանդիպումների արդյունքները:
«Հակիրճ ներկայացնեմ անցած շաբաթ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իմ ունեցած հանդիպումների արդյունքները:
Նախ, հիշեցնեմ, որ վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա մասնավորապես ասում էր, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը ցույց է տվել, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է և կոչ արել, որ Հայաստանում հարգեն ժողովրդավարական արժեքները…
Մի կողմ դնելով այն փաստը, որ եվրոպական շատ երկրներում, Արևելյան գործընկերության անդամ երկրներում տեղական մարմինների ընտրությունների ժամանակ գրեթե նույն չափի կամ աննշան տարբերությամբ մասնակցություն է գրանցվում, շատ տարօրինակ է նման գնահատական տալ մի հանրությանը, որը գոնե վերջին տասնամյակում երբեք այսքան շահագրգիռ չի եղել իր մասնակցությամբ քաղաքական գործընթացների վրա ազդելու առումով:
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկի հետ հանդիպումների ժամանակ, տեղեկացրել եմ, որ մենք, անչափ կարևորելով Հայաստանում ԵԽԽՎ-ի կողմից իրականացվող մոնիտորինգային գործընթացը, ակնկալում ենք, որ այսուհետ մոնիտորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կարծիքը, որը դեռ մեծ մասամբ ներկայացնում է ՀՀԿ-ն և իրենց կողմնապահ հայտարարություններով չեն ստվերի ԵԽԽՎ-ի հեղինակությունը, ինչպես նաև թույլ չեն տա, որ իրենց անունը շահարկվի քաղաքական նպատակներով:
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեն, ով ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, շնորհավորեց մեզ (Հայաստանին) բացառապես խաղաղ եղանակով իշխանափոխության կապակցությամբ:
ԵԽԽՎ-ի նախագահը և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի հայտնած միակ մտահոգությունը վերաբերում էր ԸՕ-ի և ընտրությունների ժամկետին, Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը: Միաժամանակ, ԵԽԽՎ նախագահը հատուկ ընդգծեց, որ դա իր անձնական կարծիքն է, և որ վերջնական որոշումը ՀՀ կառավարությունը պետք է կայացնի։
Հանդիպել եմ նաև հոկտեմբերի 11-ին նոր նշանակված մոնիտորինգային խմբի համազեկուցող Անդրեյ Շիրչելի (Սլովենիա) հետ: Ասել եմ, որ պատրաստ ենք նոյեմբերին ընդունել մոնիտորինգային խմբին Հայաստանում, պատասխանել բոլոր հարցերին և որ որևէ խոչընդոտ չկա նրանց աշխատանքը մեր երկրում արդյունավետ կազմակերպելու համար:
Հանդիպումներ եղել են նաև Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Բոյանա Ուրումովայի, ԵԽԽՎ նախկին նախագահ, ԵԽԽՎ-ի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նախկին ղեկավար և Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսի, ԵԺԿ խմբի նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Պոսիեժի և Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Իըն Լիդդել-Գրեյնջերի հետ:
Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքները, կառավարության առաջնահերթությունները, տեղեկացրել եմ ներքաղաքական վերջին զարգացումների, քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքների և հասարակական տրամադրությունների վերաբերյալ։
ԵԽԽՎ գործընկերները հստակորեն ընդգծել են իրենց աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, շեշտել իրավիճակի զարգացման ողջ ընթացքում Սահմանադրության պահպանման, զոհերի և անկարգությունների բացակայության կարևորությունը և հայտնել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին իրենց օժանդակության մասին։ Միաժամանակ, առկա էր ընդհանուր ըմբռնում, որ, իրապես, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է, ինչը թույլ կտա հանգուցալուծել ներկայումս ծառացած քաղաքական ճգնաժամը։ ԵԽԽՎ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ուղարկել դիտորդական առաքելություն՝ ընտրությունները դիտարկելու համար:
Այցի ընթացքում կազմակերպչական աջակցության համար շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին»:
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...
22:54 22.11.2024
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. ՓաշինյանԱյսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...
22:48 22.11.2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ ԼագարդԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...
22:40 22.11.2024
Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակումԻսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...