Մխիթարյանը «Արսենալ»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Մխիթարյանը «Արսենալ»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

11:36 30.04.2018

Հեղինակավոր Whoscored պարբերականի վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» դիմակայության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «զինագործների» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ զինագործը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 7.9: 

Նույնքան՝ 7․9 միավոր է ստացել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով լավագույնի կոչմանն արժանացել է հենց Մխիթարյանը: Հատկանշական է նաև, որ «Արսենալի» նախկին խաղացող Ալեքսիս Սանչեսը, որ այս խաղում գոլային փոխանցման հեղինակ էր դարձել, 6.9 բալ է ստացել և ուղիղ մեկ միավորով զիջել է Հենրիխին:  Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ կայացավ Մխիթարյան-Սանչես փոխանակումը: Դրանից հետո ակնհայտ է, որ Մխիթարյանի օգտակարության գործակիցն ավելի բարձր է, քան չիլիացունը: 

Հիշեցնենք, որ Մխիթարյանը այդ հանդիպման ժամանակ 51-րդ րոպեին գրավեց իր նախկին թիմի դարպասը և հաշիվը դարձրեց 1:1: Չնայած Մխիթարյանի գոլին, «Արսենալը» պարտվեց, քանի որ մրցավարի ավելացրած առաջին րոպեին Ֆելաինին հերթական գնդակն ուղարկեց լոնդոնցիների դարպասը և հաղթանակ պարգևեց Ժոզե Մոուրինյոյի թիմին։ 

Այս պարտությունից հետո «Արսենալը» 57 միավորով շարունակում է մնալ 6-րդ տեղում, իսկ «կարմիր սատանաները» 77 միավորով 2-րդ տեղում են։ 

Այս ուրախալի ցուցանիշները, սակայն, ստվերում է նաև մի հանգամանք, որի մասին հետխաղյա ասուլիսում խոսել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Հենրիխ Մխիթարյանը ծնկի վնասվածք է ստացել։ Նա բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի թե որքանով է վնասվածքը լուրջ»:

Սա կասկածի տակ է դնում Եվրոպա լիգայի շրջանակում կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ պատասխան խաղում մեր ֆուտբոլիստի մասնակցությունը:

Հիշեցնենք, որ սա Մխիթարյանի առաջին խաղն էր ծնկի վնասվածքի ապաքինումից հետո: Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և փոխարինվել «Եվոպա» լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի հետ խաղում։ 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP