Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չի. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չի. Նիկոլ Փաշինյան

12:23 13.10.2018

Կանադացի լրագրողներից մեկն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ աշխատանք է տարվում այն իրողության ուղղությամբ, որ աշխարհի շատ երկրներ դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին պատասխանելիս ասել է, որ ցանկանում է մեկ դիտարկում անել.

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չի, այլև ապագայի կառուցման: Հայաստանի դեպքում դա երկու իմաստ ունի. Հայաստանը շատ կարևոր է համարում իր մասնակցությունը ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում, երկրորդը՝ դա Հայաստանի համար անվտանգության խնդիր է, մինչև հիմա Հայաստանի սահմանները փակված են Թուրքիայի կողմից, և Հայաստանը գտնվում է բլոկադայի մեջ: Մենք խոսել ենք նաև Ղարաբաղի հարցի մասին: Շատ կարևոր է միջազգային հանրության համար ընկալելի դարձնելը, թե ինչն է պատճառը, որ ծագել է Ղարաբաղի հարցը, դա տարածքային վեճի հարց չէ, հարցը ծագել է այն համատեքստում, որ Արցախում ապրող հայերի առաջ կանգնել է նոր ցեղասպանության իրողությունը, և մարդիկ պաշտպանել են իրենց ապրելու իրավունքը», – ասել է ՀՀ վարչապետը:

Հավելենք, որ Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտ և ծաղիկներ դրել Անմար կրակի մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

14:48 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Կարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներ

14:41 25.11.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներ

Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ: ...

Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

14:29 25.11.2024

Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլիին վերընտրել են օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Պապուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում միակն էր: Այն առաջարկել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Բացի այդ, նիստում ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել Գեորգի Վոլսկին, մյուս […] ...

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

14:23 25.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։  Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում […] ...

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

14:13 25.11.2024

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

Եվրոպական երկրները վերսկսել են քննարկումները Ուկրաինա մասնավոր ռազմական ընկերություններից զորքեր կամ կործանիչներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին Եվրոպայում վերսկսվել են քննարկումները Ուկրաինա արևմտյան զորքեր և մասնավոր պաշտպանական ընկերություններ ուղարկելու շուրջ։ Նշվում է, որ դա պայմանավորված է 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ […] ...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:03 25.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

BACK_TO_TOP