14:15 11.09.2017
Կառավարության եւ Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են: Սեպտեմբերի 11-ին այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մասնակցելով Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը: Համաշխարհային բանկը Հայաստանին առաջարկում է վերաիմաստավորել տնտեսական աճի մոդելը:
“Ապագայի Հայաստան” խորագրով համաժողովում ՀՀ եւ Համաշխարհային բանկի համատեղ արդեն իրականացրած ծրագրերին է անդրադառնալիս վարչապետը նշել է, որ նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 միլիարդ դոլար: Այժմ բանկային պորտֆելը 620 միլիոն դոլարի սահմաններում է:
Թե ինչ պետք է հասկանալ վերամիաստավորում ասելով, լրագրողների համար պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը. “Դա այն տնտեսական աճի մոդելն է, որը մենք ունեցել ենք մինչև ճգնաժամը: Հենց ճգնաժամն էլ վեր հանեց, որ դա կայուն չէ, որովհետև ունեինք բարձր աճի տեմպեր, բայց իրականում այդ աճի տեմպերի մի մասը համաշխարհային էքսպանսիայի արդյունքում էր, դա տրանսֆերտների արդյունքում էր, որ գալիս էր, պահանջարկ էր բարձրանում, շինարարությունն էր զարգանում: Ժարգոնով ասած՝ ներքին կարողությունների կամ ներքին աճի փոքր ցուցանիշներն էին, որ բացատրում էին այդ բարձր աճը»,-ասել է Արամյանը:
Ըստ ֆինանսների նախարարի՝ հետագայում պետք է թևակոխել այն փուլ, որ ՀՀ տնտեսությունն աճի ներքին արտադրողականության բարձրացման հաշվին, իսկ դա նշանակում է տնտեսական մոդելի վերաիմաստավորում: Վարդան Արամյանը նաեւ հավելել է՝ “Կարծում եմ, որ մենք վերջին տարիներին հենց այդ ուղղությամբ էլ գնում ենք: Արտահանումը մեր ընդհանուր ՀՆԱ-ում միջճգնաժամային հատվածում և այսօր ավելի քան 10 տոկոսային կետով բարձրացել է”:
Հայաստանը Համաշխարհային բանկի կողմից “Կովկասյան վագր” բնութագրին արժանացավ 2007 թվականին: Համաշխարհային տնտեսագիտության մեջ վագր են անվանում այն երկրների տնտեսությունները, որտեղ 10 տարի շարունակ արձանագրվում է երկնիշ տնտեսական աճ և որտեղ աղքատության մակարդակը կտրուկ նվազում է: Հիմա Հայաստանը Համաշխարհային բանկի՝ միջին եկամուտի ցածր նիշ ունեցող երկների ցանկում է եւ ձգտում է տարեկան 5 տոկոսանոց իրական տնտեսական աճ ունենալ:
09:28 30.11.2024
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ09:28 30.11.2024
Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինըԴեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […] ...
09:11 30.11.2024
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքիՍինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […] ...
08:57 30.11.2024
81 ամյա բրիտանացին կարողացել է 3 անգամ հաղթահարել քաղցկեղը81 ամյա բրիտանացի Լես Մեթյուզը պատմել է, որ իր մոտ երեք անգամ քաղցկեղ են ախտորոշել, սակայն նա կարողացել է հաղթահարել հիվանդությունը։ Տղամարդու պատմությունը հրապարակել է Echo-ն։ Մեթյուզն առաջին անգամ քաղցկեղով հիվանդացել է 1993 թվականին։ Նրա բերանի խոռոչում խոց է հայտնաբերvել, որը մի քանի շաբաթ արնահոսել է։ Նրա ընտանիքը պնդել է, որ նա գնա բժշկի, և […] ...
08:50 30.11.2024
Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է ԿոստայինԲելգիացի Շառլ Միշելը ուրբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստային: «Եվրախորհրդում նախագահելը, անկասկած, եղել է իմ կյանքի հպարտությունը», – ասել է Միշելը իր հրաժեշտի խոսքում, խորհրդի աշխատակազմի անդամների և լրագրողների ներկայությամբ։ Արարողությանը մասնակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Թվարկելով ԵՄ-ի արժանիքները՝ Միշելը նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ […] ...
08:42 30.11.2024
Սննդաբանը պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների և հակացուցումների մասինՍննդաբան Օլգա Պանովան պատմել է կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին։ Մասնագետի խոսքերով՝ կոճապղպեղը պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ և եթերայուղեր։ Այս ամենը կոճապղպեղը դարձնում է հզոր իմունոստիմուլյատոր, որն օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ: «Իսկ եթե դուք արդեն հիվանդ եք, կոճապղպեղը կարող է օգնել […] ...
08:21 30.11.2024
«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուինՄադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ պատժել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանք հասցրած անչափահաս երկրպագուին: «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական ոտնձգություն կատարած անչափահասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից: Նա զղջում է իր պահվածքի համար: Որպես պատիժ անչափահասը մեկ տարի չի կարողանա այցելել ստադիոններ: Երկրպագուն նաև ստիպված կլինի վճարել տուգանքը, […] ...