21:05 12.10.2018
«Նմանատիպ բանաձևերը վաղուց Արցախի խնդրի կարգավորման վրա չեն ազդում, բայց այս բանաձևը կարող է ազդել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը` կապված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքերի հետ»,- Ստրասբուրգից SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեի բանաձևին, որի հիմնական նպատակը չճանաչված պետություններում, այդ թվում՝ Արցախում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումն է:
Մարուքյանն այնուհետև մանրամասնեց՝ ասելով, թե երբ Ադրբեջանը հարձակումներ է գործում խաղաղ գյուղերի վրա, քաղաքացիական անձանց սպանում է, զինվորներին գլխատում է, այս դեպքերում մենք մոնիթորինգի մեխանիզմներ կարող ենք ունենալ, որոնք կարձանագրեն այս խախտումներն արդեն միջազգային մակարդակում և Ադրբեջանի պատասխանատվության հարցը կբարձրացվի:
Պատգամավորի խոսքով՝ մինչ օրս մոտեցումն այնպիսին է եղել, որ Արցախի կամ նմանատիպ չճանաչված տարածքների նկատմամբ գործում է միջազգային իրավունքի այն սկզբունքը, որի համաձայն՝ այն պետությունը, որը իբր թե տարածք է համարվում այլ տարածքի, պետք է թույլատրի՝ այդ տարածք այցելեն:
«Հետևաբար մենք միշտ այդ խնդիրն ունենք, իսկ հիմա, բնականաբար, մարդու իրավունքների պաշտպանները կարող են այցելել այս բանաձևի լույսի ներքո, մոնիթորինգ իրականացնել և արձանագրել այդ խախտումները և համապատասխան պատասխանատվության հարց բարձրացնել»,- նշեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը «Պարզաբանում Ստրասբուրգից. «մոխրագույն» կամ «գորշ տարածքներ». ինչո՞ւ ԵԽԽՎ-ում չճանաչված պետություններին, այդ թվում՝ Արցախին, նման որակում տրվեց» վերտառությամբ հոդվածում զրուցել է նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի և պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ՝ նշելով նաև, որ Շվաբեի այդ բանաձևին դեմ է քվեարկել միայն ադրբեջանական պատվիրակությունը:
Նկատենք, որ հենց լիագումար նիստերի դահլիճում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը դիմել էր ադրբեջանցի գործընկերոջն ու հայտարարել, թե իր համար զարմանալի չէ, որ ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն դեմ է արտահայտվում այս բանաձևին, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ու Լեռնային Ղարաբաղում հարձակվելով քաղաքացիական անձանց վրա, «Իսլամական պետության» ոճով գլխատելով զինվորներին՝ հայտարարում, որ դեմ են «գորշ գոտիներում» մոնիթորինգի անցկացմանը։ Հնարավոր է լինեն «գորշ գոտիներ», բայց չկան «գորշ մարդիկ», մարդիկ հավասար են և պետք է պաշտպանված լինեն, հայտարարել է Մարուքյանը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...